Հա

Մարզական

14/06/2018 - 09:50

Հենրիխ Մխիթարեան․ «Մեսսին եւ Ռոնալդուն այլմոլորակային խաղացողներ են»

Լոնդոնի «Արսենալ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը համեմատել է Մադրիդի «Ռէալ»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուին եւ «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսիին։ 

«alikonline.ir» - Լոնդոնի «Արսենալ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը համեմատել է Մադրիդի «Ռէալ»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուին եւ «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսիին։ Այս մասին գրում է «news.am»-ը:

«Երկուսն էլ այլ մոլորակից են։ Նրանք աներեւակայելի վարպետներ են եւ ֆուտբոլը դարձրել են աւելի հզօր եւ հետաքրքիր։ Մեսսիին մաղթում եմ յաղթանակ աշխարհի առաջնութիւնում, քանի որ շատերը կարծում են, որ առանց այդ տիտղոսի նա չի հասել Մարադոնայի մակարդակին։ Ես այդպիսի հարցադրմանը դէմ եմ, քանի որ Մեսսիին եմ համարում բոլոր ժամանակների լաւագոյն ֆուտբոլիստ։

Կարծում եմ՝ այս առաջնութիւնում յատկապէս լաւ հանդէս կը գան արգենտինացիները, քանի որ նրանց առաջատար Մեսսիի համար սա հաւանաբար վերջին հնարաւորութիւնն է դառնալ աշխարհի չեմպիոն։ Ցանկանում եմ, որ նա նւաճի տիտղոսը եւ փակի բոլորի բերանը»,- Մխիթարեանի խօսքը մեջբերում է «kommersant.ru»-ն։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։