Հա

Մարզական

14/06/2018

«Forbes». «Մանչեսթեր Իւնայթեդ»-ն աշխարհի ամենաթանկ ակումբն է

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ը երկրորդ տարին անընդմէջ գլխաւորել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների դասակարգումը, «Forbes»-ի վարկածով: 

«alikonline.ir» - «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը երկրորդ տարին անընդմէջ գլխաւորել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների դասակարգումը, «Forbes»-ի վարկածով: Տեղեկացնում է «news.am»-ը:

Անգլիական ակումբի արժէքը աւելացել է 12 տոկոսով եւ կազմում է 4.123 միլիարդ դոլար:

Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռէալ»-ը (4.088 միլիարդ), երրորդ տեղում է՝ «Բարսելոնա»-ն (4.064 միլիարդ): 

1. «Մանչեսթեր Իւնայթեդ»՝ 4.123 միլիարդ դոլար 

2. «Ռէալ» - 4.088 միլիարդ

3. «Բարսելոնա» - 4.064 միլիարդ

4. «Բաւարիա» - 3.063 միլիարդ

5. «Մանչեսթեր Սիթի» - 2.474 միլիարդ

6. «Արսենալ» - 2.474 միլիարդ

7. «Չելսի» - 2.062 միլիարդ

8. «Լիւերպուլ» - 1.944 միլիարդ

9. «Իւվենտուս» - 1.472 միլիարդ

10. «Տոտենհէմ» - 1.237 միլիարդ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։