Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկւայի «Լուժնիկի» ստադիոնում, այսօր՝ յունիսի 14-ին կը մեկնարկի 2018 թւականի ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնը:
«alikonline.ir» - Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկւայի «Լուժնիկի» ստադիոնում, այսօր՝ յունիսի 14-ին կը մեկնարկի 2018 թւականի ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնը:
Այսօր, Թեհրանի ժամանակով՝ ժամը 19:30 խաղադաշտ դուրս կը գան Ռուսաստանի եւ Սաուդական Արաբիայի հաւաքականները, որոնց դիմակայութիւնն էլ կազդարարի առաջնութեան մեկնարկը:
Ինչպէս միշտ ողջ աշխարհը շնչասպառ սպասում է ֆուտբոլային խոշորագոյն այս իրադարձութեանը, որը խոստանում է մէկ ամիս շարունակ բոլորին պարքեւել կրքեր, կրքեր ու էլի կրքեր:
Յուզմունք, ուախութիւն, տխրութիւն, յաղթանակի բերկրանք, պարտութեան դառնութիւն, ժպիտներ ու արցունքներ... մի խօսքով առաջիկայ մէկ ամսւայ ընթացքում ադրենալինի պաշարի պակաս հաստատ չենք զգալու:
Այնպէս որ... շարժւենք առաջ՝ դէպի կրքերի աշխարհը: