Հա

Մարզական

Կիրակի, 17 Յունիսի 2018 08:40

Վոլէյբոլի ազգերի լիգա-2018. Պարտութիւն՝ 11-րդ կանգառում. Իրան-Սերբիա՝ 2:3

Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանում կայացան 11-րդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանում կայացան 11-րդ տուրի հանդիպումները:

Ամերիկեան Չիգակօ քաղաքում Իրանի ընտրանին ուժերը չափեց Սերբիայի դէմ պայքարում:

Հաւասար, մօտ եւ դիտարժան հանդիպումն աւարտւեց սերբ վոլէյբոլիստների յաղթանակով՝ 2:3 (25:21, 22:25, 25:27, 25:20, 11:15) հաշւով:

Յիշեցնենք, որ 10-րդ տուրում մեր վոլէյբոլիստները դարձել էին ինչ-որ տեղ սենսացիայի հեղինակ, կտրուկ՝ 3:0 (26:24, 26:24, 25:22) հաշւով պարտութեան մատնելով աշխարհի գործող չեմպիոնին՝ Լեհաստանի հաւաքականին:

11-րդ տուրից յետոյ Իրանի հաւաքականը վաստակել է 13 միաւոր՝ հանգրւանելով մրցաշարային աղիւսակի 11-րդ հորիզոնականում:

Առաջատարը Ֆրանսիայի ընտրանին է, որը վաստակել է 28 միաւոր: ԱՄՆ-ն 26 միաւորով երկրորդն է, իսկ Ռուսաստանը 25 միաւորով՝ երրորդը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։