Հա

Մարզական

17/06/2018

Մխիթարեանը մասնակցեց «MickiToy» խաղալիքի շնորհանդէսին

Երեւանում յունիսի 16-ին կայացաւ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի անւանական խաղալիքի շնորհանդէսը:

 

«alikonline.ir» - Երեւանում յունիսի 16-ին կայացաւ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի անւանական խաղալիքի շնորհանդէսը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` թէպէտ Մխիթարեանի «MickiToy» խաղալիքը վաճառքում էր յունիսի 1-ից, սակայն երէկ կայացաւ շնորհանդէսը, որին ներկայ էին հարիւրաւոր երեխաներ: Ոմանք նոյնիսկ առաւօտ 8-ից խանութի մօտ էին` առաջինը Մխիթարեանից ինքնագիր ստանալու համար: Մխիթարեանի խաղալիքը վաճառւում է 11.800 դրամով:

Ողջունելով ներկաներին՝ ֆուտբոլիստը շեշտեց, որ ինքն ուրախ է երեխաներին կողքին լինելու համար:

Խաղալիքն ունի հայ կիսապաշտպանի արտաքինը, Մխիթարեանի ձայնով խօսում է երկու լեզւով` հայերէն եւ անգլերէն, կրում է Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։