Հա

Մարզական

18/06/2018

Վոլէյբոլի ազգերի լիգա-2018. Հերթական պարտութիւնը՝ այս անգամ ԱՄՆ-ի դէմ պայքարում

Ամերիկեան Չիկագօ քաղաքում Իրանի ազգային հաւաքականն ուժերը չափեց ԱՄՆ-ի ընտրանում դէմ պայքարում: Լեհաստանի եւ Սերբիայի դէմ մեր «Երկնաքերեր»-ի ցուցադրած խաղը յոյս էր ներշնչում, որ ԱՄՆ-ի դէմ պայքարում եւս նրանց գեղեցիկ խաղի ականատեսը կը լինենք: 

«alikonline.ir» - Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանում կայացան 12-րդ տուրի հանդիպումները:

Ամերիկեան Չիկագօ քաղաքում Իրանի ազգային հաւաքականն ուժերը չափեց ԱՄՆ-ի ընտրանում դէմ պայքարում: Լեհաստանի եւ Սերբիայի դէմ մեր «Երկնաքերեր»-ի ցուցադրած խաղը յոյս էր ներշնչում, որ ԱՄՆ-ի դէմ պայքարում եւս նրանց գեղեցիկ խաղի ականատեսը կը լինենք: Սակայն յոյսերը չարդարացւեցին: ԱՄՆ-ը յաղթեց չոր՝ 3:0 (29:27, 25:20, 26:24) հաշւով:

ԱՄՆ-ի դէմ կրած պարտութեան արդիւնքում, մեր ընտրանին մրցաշարային աղիւսակում նահանջեց երկու դիրքով՝ հանգրւանելով 13-րդ հորիզոնականում:

Վաստակած 30 միաւորով, առաջատարը շարունակում է մնալ Ֆրանսիայի ընտրանին: ԱՄՆ-ի հաւաքականը 29 միաւորով երկրորդն է, իսկ լաւագոյն եռեակը 28 միաւորով եզրափակում է Ռուսաստանի հաւաքականը:

Այսպիսով աւարտւեց Իրանի հաւաքականի մէկ ամսեայ շրջագայութիւնը: Մեր ընտրանին վերադառնում է Թեհրան՝ պատրաստւելով հիւրընկալելու Հարաւային Կորէայի, Գերմանիայի եւ Բուլգարիայի հաւաքականներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։