Հա

Մարզական

18/06/2018

Մոնդիալ-2018. Անակնկալների օրը. «Die Mannschaft»-ը պարտւեց, «Selecao»-ն արգելակեց

2018 թւականի ֆուտբոլի աշխարհի առաջնութեան 4-րդ խաղային օրն յիրաւի անակնկալների օր կարելի է անւանել: Ֆաւորիտներից մէկը՝ գործող չեմպիոն Գերմանիան մեկնարկեց պարտութեամբ, իսկ միւս ֆաւորիտը՝ Բրազիլիայի ընտրանին արգելակեց առաջին քայլում:

«alikonline.ir» - 2018 թւականի ֆուտբոլի աշխարհի առաջնութեան 4-րդ խաղային օրն յիրաւի անակնկալների օր կարելի է անւանել: Ֆաւորիտներից մէկը՝ գործող չեմպիոն Գերմանիան մեկնարկեց պարտութեամբ, իսկ միւս ֆաւորիտը՝ Բրազիլիայի ընտրանին արգելակեց առաջին քայլում:

Խաղային օրն սկսւեց E խմբի Սերբիա-Կոստա Ռիկա հանդիպումով: Սամարայում կայացած հանդիպման ողջ ընթացքում սերբերն ունէին խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութիւն: Այս առաւելութիւնը նրանց յաջողւեց նիւթականի վերածել 56-րդ րոպէին, երբ տուգանայինից կատարած գեղեցիկ հարւածով Ալեքսանդր Կոլարովը խփեց հանդիպման միակ գնդակը՝ Սերբիայի հաւաքականին նւազագոյն՝ 1:0 հաշւով յաղթանակ պարգեւելով:

Օրւայ երկրորդ հանդիպումը F խմբից էր: Մոսկւայի «Լուժնիկի» ստադիոնում խաղադաշտ դուրս եկան Գերմանիայի եւ Մեքսիկայի հաւաքականները:

Առաջին խաղակէսում գործող չեմպիոնների՝ գերմանացիների մօտ ոչինչ չէր ստացւում, փոխարէնը՝ մեքսիկացիներն աչքի էին ընկնում սուր, վտանգաւոր հակագրոհներով:

Հէնց այդ հակագրոհներից մէկի արդիւնքում էլ նրանց յաջողւեց գրաւել գերմանացիների դարպասը: 35-րդ րոպէին Իրւինգ Լոզանոն գրաւեց Մանուէլ Նոյէրըի պաշտպանած դարպասը:

Երկրորդ խաղակէսում Գերմանիայի ընտրանին թէեւ ունէր խաղային ու տարածքային բացայայտ առաւելութիւն, այդուհանդերձ նրանց ցուցադրած ֆուտբոլը տպաւորիչ չէր: Չնայած անդադար գրոհների նրանց չյաջողւեց կոտրել մեքսիկացիների ամուր պաշտպանութիւնը: 1:0՝ եւ գրանցւեց Մոնդիալ-2018-ի առաջին իրական սենսացիան:

Խաղային 4-րդ օրւայ վերջին հանդիպումը կայացաւ Ռոստովում, ուր խաղադաշտ դուրս եկան E խմբի միւս երկու թիմերը՝ Բրազիլիայի եւ Շւէյցարիայի հաւաքականները:

Հանդիպման հաշիւը 20-րդ րոպէին հեռահար՝ ֆանտաստիկ հարւածով բացեց Ֆիլիպէ Կոուտինեոն: Առաջին խաղակէսում թէեւ բրազիլացիներն խաղային ու տարածքային բացայայտ առաւելութիւն ունէին, այդուհանդերձ դարպասի նոր գրաւում չգրանցւեց:

Երկրորդ խաղակէսում շւէյցարացիներին յաջողւեց ինչ-որ չափով շտկել իրավիճակը: Արդիւնքում, 50-րդ րոպէին անկիւնային հարւածի խաղարկումից յետոյ Ստեւեն Ցուբէրը գլխի դիպուկ հարւածով հաշւում վերականգնեց հաւասարութիւնը: Գոլից յետոյ նախաձեռնութիւնը դարձեալ անցաւ բրազիլացիների կողմը: Նրանց անդադար գրոհներին սակայն չյաջողւեց կոտրել շւէյցարացիների համառ պաշտպանութեանը: 1:1՝ եւ գրանցւեց 4-րդ խաղային օրւայ երկրորդ սենսացիան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։