Հա

Մարզական

18/06/2018 - 10:10

Կրեսպօ. «Մեսսին Մարադոնան չէ, նա չի կարող միայնակ յաղթել ԱԱ-ում»

Արգենտինայի հաւաքականի նախկին յարձակւող Էրնան Կրեսպոն դրական է գնահատել ազգային թիմի յարձակւող Լիոնէլ Մեսսիի խաղն Իսլանդիայի հետ (1:1): 

«alikonline.ir» - Արգենտինայի հաւաքականի նախկին յարձակւող Էրնան Կրեսպոն դրական է գնահատել ազգային թիմի յարձակւող Լիոնէլ Մեսսիի խաղն Իսլանդիայի հետ (1:1): Գրում է «tert.am»-ը:

«Սկսենք ամենակարեւորից. Մեսսին 5 գնահատականին է արժանի Իսլանդիայի հետ խաղում իր ելոյթի համար:

Իհարկէ, նրանից միշտ մեծ սպասելիքներ են ունենում, բայց Մեսսին Դիեգօ Մարադոնան չէ, նա չի կարող միայնակ յաղթել աշխարհի առաջնութիւնում:

Երկրպագուները եւ նրա թիմակիցները պէտք է սա հասկանան: Մեսսին ֆենոմենալ խաղացող է` ճիշտ պայմաններում, ինչպէս` «Բարսելոնա»-ում:

Հակառակ դէպքում նա միայնակ է պայքարում: Բայց ասէք ինձ` ո՞վ օգնեց նրան Իսլանդիայի հետ խաղում: Դի Մարիան եւ առհասարակ կիսապաշտպանական գիծը նրան չէր աջակցում»,- Կրեսպոյի խօսքերն է փոխանցում «La Gazzetta dello Sport»-ը:

Յիշեցնենք` Արգենտինայի հաւաքականն ԱԱ-2018-ի առաջին խաղում ոչ-ոքի է խաղացել Իսլանդիայի հետ, իսկ Մեսսին 11 հարւած է կատարել դարպասին, սակայն այդպէս էլ չի գրաւել իսլանդացիների դարպասը` ընդ որում վրիպելով նաեւ 11-մետրանոցից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։