Հա

Մարզական

19/06/2018

Մոնդիալ-2018. Դիտարժան հանդիպումներ, գեղեցիկ գոլեր

Դիտարժան հանդիպումներ, գեղեցիկ գոլեր, սենսացիաներ եւ յայտնութիւններ, եւրոպական հաւաքականների յաղթարշաւ եւ ֆաւորիտների ֆիասկօ. ահա թէ ինչով են յիշւել Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնութեան երրորդ եւ չորրորդ օրերը: Բայց ամէն ինչ հերթով:

«alikonline.ir» - Դիտարժան հանդիպումներ, գեղեցիկ գոլեր, սենսացիաներ եւ յայտնութիւններ, եւրոպական հաւաքականների յաղթարշաւ եւ ֆաւորիտների ֆիասկօ. ահա թէ ինչով են յիշւել Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնութեան երրորդ եւ չորրորդ օրերը: Բայց ամէն ինչ հերթով:

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնում մեկնարկեց պայքարը G խմբում։ Առաջին  խաղում հանդիպեցին Բելգիայի եւ Պանամայի հաւաքականները։

Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում գրանցւեց 3։0 հաշիւը։

Ռոբերտո Մարտինէսի գլխաւորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձաւ անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդի» յարձակւող Ռոմելու Լուկակուն։ Մէկ անգամ էլ աչքի ընկաւ իտալական «Նապոլիի» ֆուտբոլիստ Դրիս Մերտէնսը։ Գոլային փոխանցումներ կատարեցին Էդէն Ազարը («Չելսի», Անգլիա) եւ Կեւին Դէ Բրիւնէն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա)։

Օրւայ երկրորդ հանդիպումն անց կացրին F խմբից Շւեդիայի եւ Հարաւային Կորէայի հաւաքականները։ Նիժնի Նովգորոդում կայացած խաղում յաղթեցին շւեդները։ Միակ գոլը 65-րդ րոպէին 11-մետրանոց հարւածով խփեց Անդրեաս Գրանկւիստը։

Խաղային օրւայ վերջին հանդիպումը կայացաւ Վոլգոգրադում, որն աւարտւեց անգլիացիների յաղթանակով։

G խմբի երկրորդ խաղում հանդիպեցին Թունիսի և Անգլիայի հաւաքականները։ Հանդիպման հաշիւը բացեցին Գարեթ Սաութգէյթի գլխաւորած թիմի ֆուտբոլիստները։ 11-րդ րոպէին աչքի ընկաւ Հարի Քէյնը։

35-րդ րոպէին Կայէլ Վոլկերը սեփական տուգանայինում խախտեց կանոնները եւ գլխաւոր մրցավարը նշանակեց 11-մետրանոց, որն էլ անվրէպ իրացրեց Ֆերժանի Սասին։

Հանդիպման վերջին րոպէներին Հարի Քէյնը դարձաւ դուբլի հեղինակ եւ յաղթանակ բերեց Անգլիային։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։