Հա

Մարզական

20/06/2018 - 08:10

Մոնդիալ-2018. Սենսացիաների եւ յայտնութիւնների օրը

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնութեան խմբային փուլի առաջին տուրի վերջին խաղում, Մոսկւայում Սենեգալի հաւաքականը 2։1 հաշւով յաղթեց Լեհաստանին։

«alikonline.ir» - Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնութեան խմբային փուլի առաջին տուրի վերջին խաղում, Մոսկւայում Սենեգալի հաւաքականը 2։1 հաշւով յաղթեց Լեհաստանին։

«Սպարտակ» ստադիոնում կայացած հանդիպման հաշիւը բացւեց 37-րդ րոպէին, երբ ինքնագոլի հեղինակ դարձաւ Լեհաստանի հաւաքականի պաշտպան Տիագօ Ցիոնեկը։

60-րդ րոպէին Մբայէ Նեանգը օգտւելով լեհերի անհամաձայնեցւած գործողութիւններից երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։

86-րդ րոպէին Գժեգոժ Կրիխովեակը կրճատեց հաշւի տարբերութիւնը։ Ադամ Նաւալկայի թիմն աւելին անել չկարողացաւ։

Օրւայ երկրորդ հանդիպումը H խմբից էր։

Սարանսկում հանդիպեցին Կոլումբիայի եւ Ճապոնիայի հաւաքականները։ Խաղի 6-րդ րոպէին ճապոնացիները բացեցին հաշիւը, երբ նշանակւած 11-մետրանոցն անվրէպ իրացրեց Սինձի Կագաւան։ Կոլումբիայի հաւաքականից հեռացւեց Կարլոս Սանչէսը։

39-րդ րոպէին Խուան Կինտերոն խփեց պատասխան գնդակը։ Քանակական առաւելութիւն ստացած Ճապոնիայի հաւաքականը երկրորդ կէսում կարողացաւ յաղթանակի հասել։ 73-րդ րոպէին անկիւնայինի խաղարկումից յետոյ աչքի ընկաւ Իւլիա Օսակօն։

Օրւայ վերջին հանդիպումն անց կացրին Ռուսաստանը եւ Եգիպտոսը: Նրանց խաղով մեկնարկեց խմբային մրցաշարի երկրորդ տուրը։

Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում կայացած խաղում դաշտի տէրերը յաղթեցին 3։1 հաշւով։

Հանդիպման առաջին կէսում գոլեր չգրանցւեցին։ Երկրորդ կէսի մեկնարկում Եգիպտոսի հաւաքականի աւագ Ահմեդ Ֆատհին պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Պատահական յաջողութիւնից ոգեւորւած Ստանիսլաւ Չերչեսովի գլխաւորած թիմը դարձաւ եւս 2 գոլի հեղինակ։ Դիպուկութեամբ աչքի ընկան Դենիս Չերիշեւը և Արտեոմ Ձիւբան։

73-րդ րոպէին Մոհամեդ Սալահը անվրէպ իրացրեց իր վաստակած 11-մետրանոցը։

Էկտոր Կուպերի թիմը մնացած ժամանակահատւածում շարունակեց գրոհել, բայց աւելին անել չկարողացաւ։

Ռուսաստանի հաւաքականը վաստակեց 6 միաւոր եւ ապահովեց իր տեղն ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչում։ Եգիպտոսը միաւոր դեռ չունի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։