Հա

Մարզական

20/06/2018 - 14:10

Ֆերնանդօ Հիերօն վստահեցրել է, որ Իսպանիան չի թերագնահատի Իրանին

Իսպանիայի ընտրանու գլխաւոր մարզիչ Ֆերնանդօ Հիերօն ԱԱ-2018-ի շրջանակում Իրանի հաւաքականի դէմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

«alikonline.ir» - Իսպանիայի ընտրանու գլխաւոր մարզիչ Ֆերնանդօ Հիերօն ԱԱ-2018-ի շրջանակում Իրանի հաւաքականի դէմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

«Մենք ուսումնասիրել ենք Իրանին: Ես վաղուց գիտեմ Կառլուշ Կէյրուշին: Անչափ ջերմ յարաբերութիւններ ունենք, սակայն խաղադաշտում խաղալու ենք ոչ թէ մենք, այլ ֆուտբոլիստները: Գրում է  «vnews.am»

Իրանը լաւ է գործում թէ՛ յարձակման, եւ թէ՛ պաշտպանութիւնում: Նրանք որակաւորման փուլի ընթացքում դարձել են 37 գոլի հեղինակ: 40 տոկոսը խփւել է ստանդարտներից:

Դա խօսում է այն մասին, որ նրանք շատ լաւ գիտեն, թէ ինչ պէտք է անեն: Իրանը ֆիզիկապէս շատ ուժեղ է:

Դուք տեսել էք, թէ նրանք ինչպէս են խաղացել Մարոկկոյի դէմ: Մենք յարգում ենք Իրանին:

Ինչ վերաբերում է մեր թիմի կազմին, Կարւախալը մի փոքր խնդիրներ ունի: Մենք պէտք է հնարաւորութիւն թողնենք երրորդ խաղի համար: Մեզ 3 միաւոր շատ է պէտք»,- նշել է Հիերօն:

Յիշեցնենք, որ Իրան-Իսպանիա հանդիպումը կը կայանայ այսօր յունիսի 20-ին, Թեհրանի ժամանակով 22:30-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։