Հա

Մարզական

21/06/2018 - 08:50

Մոնդիալ-2018. Յաղթական նոտայով պարտութեան օրը

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնում Իսպանիայի հաւաքականը յաղթեց Իրանին։

«alikonline.ir» - Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնում Իսպանիայի հաւաքականը յաղթեց Իրանին։

B խմբի երկրորդ խաղում, Կազանում իսպանացիները յաղթեցին 1։0 հաշւով։ Հանդիպման միակ գոլը խփեց Մադրիդի «Աթլետիկօ»-ի յարձակւող Դիեգօ Կոստան։

Խմբի միւս խաղում Պորտուգալիան յաղթել էր Մարոկկոյին։ 4-ական միաւոր ունեն Իսպանիան եւ Պորտուգալիան, իսկ Իրանը ունի 3 միաւոր։

Վերջին տուրում Իսպանիան կը խաղայ Մարոկկոյի հետ, իսկ Իրանը՝ Պորտուգալիայի։

Յիշեցնենք որ, խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիայի հաւաքականն էլ պարտութեան մատնեց Մարոկկոյին։

Մոսկւայի «Լուժնիկի» ստադիոնում կայացած խաղի միակ գոլը 4-րդ րոպէին խփեց Պորտուգալիայի հաւաքականի եւ Մադրիդի «Ռէալ»-ի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն։

Պորտուգալիան վաստակեց 4 միաւոր եւ ընթացիկ առաջատարն է։

Յիշեցնենք նաեւ, օրւայ հանդիպումներից էր Ուրուգւայի եւ Սաուդական Արաբիայի խաղը, որն կայացաւ Ռոստովում: Սաուդական Արաբիայի հաւաքականին 1։0 հաշւով յաղթեց Ուրուգւայը։ Օսկար Տաբարէսի գլխաւորած հաւաքականին յաղթանակ բերեց Լուիս Սուարէսի խփած գոլը։ Ուրուգւայցիները նւաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Այս խմբի նախորդ խաղում Ռուսաստանը 3։1 հաշւով յաղթել էր Եգիպտոսին եւ նոյնպէս 1/8 եզրափակիչում է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։