Հա

Մարզական

21/06/2018 - 09:00

Լեւոն Արոնեանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը մեկնարկեց Փարիզի «Grand Chess Tour»-ում:

«alikonline.ir» - Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը մեկնարկեց Փարիզի «Grand Chess Tour»-ում:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ արագ շախմատի երեք տուրերից յետոյ Արոնեանն առաջատարների շարքում է: Նա առաջին տուրում յաղթել է Ալեքսանդր Գրիշչուկի, այնուհետ ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի եւ Վիշի Անանդի հետ:

Արոնեանը 6 հնարաւորից ունի 4 միաւոր եւ կիսում է 1-3 տեղերը Անանդի եւ Սոյի հետ:

Փարիզեան «Grand chess tour»-ում Արոնեանի մրցակիցներն են Ֆաբիանու Կարուանան, Շահրիեար Մամեդեարովը, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիէ-Լագրաւը, Սերգէյ Կարեակինը, Վեսլի Սօն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշի Անանդը։

Յունիսի 20-22-ը կանցկացւի արագ շախմատի մրցաշար: Յաղթողին կը տրւի 2 միաւոր, իսկ ոչ ոքիի դէպքում՝ 1: Յունիսի 23-24-ը տեղի կունենայ կայծակնային շախմատի մրցաշարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։