Հա

Մարզական

23/06/2018

Վոլէյբոլի ազգերի լիգա-2018. Առաջին յաղթանակը Թեհրանում. Իրան-Հարաւային Կորէա՝ 3:1

Մէկամսեայ շրջագայութիւնից յետոյ, վոլէյբոլի Իրանի ազգային հաւաքականը Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանի շրջանակում առաջին հանդիպումն անցկացրեց սեփական յարկի ներքոյ:

«alikonline.ir» - Մէկամսեայ շրջագայութիւնից յետոյ, վոլէյբոլի Իրանի ազգային հաւաքականը Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանի շրջանակում առաջին հանդիպումն անցկացրեց սեփական յարկի ներքոյ:

Մրցաշրջանի 13-րդ տուրում մեր ընտրանին Թեհրանի «Ազադի» մարզահամալիրի 12 հազար հոգանոց մարզադահլիճում ուժերը չափեց Հարաւյին Կորէայի ընտրանում դէմ պայքարում:

Իրանի վոլէյբոլիստները ցուցադրեցին վստահ խաղ եւ տարան յաղթանակ՝ 3:1 (27:25, 23:25, 25:22, 25:23) հաշւով:

Այս յաղթանակից յետոյ մեր ընտրանին վաստակած 15 միաւորով զբաղեցնում է մրցաշարային աղիւսակի 11-րդ հորիզոնականը: Առաջատարը շարունակում է մնալ Ֆրանսիայի հաւաքականը, որը վաստակել է 32 միաւոր: Ռուսաստանի հաւաքականը 31 միաւորով երրկրորդն է, իսկ ԱՄՆ-ը 30 միաւորով եզրափակում է լաւագոյն եռեակը:

Այսօր՝ ժամը 16:30-ին մեր ընտրանին կը հիւրընկալի Բուլղարիայի հաւաքականին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։