Հա

Մարզական

24/06/2018 - 08:20

Վոլէյբոլի ազգերի լիգա-2018. Տանն անպարտելի ենք. Իրան-Բուլղարիա՝ 3:1

Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանում կայացան 14-րդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանում կայացան 14-րդ տուրի հանդիպումները:

Թեհրանի «Ազադի» մարզահամլիրի 12 հազար հոգանոց մարզասրահում, մեր ընտրանին հիւրընկալեց Բուլղարիայի հաւաքականին եւ սեփական յարկի ներքոյ տարաւ իր երկրորդ անընդմէջ յաղթանակը՝ 3:1 (25:22, 25:15, 23:25, 25:14) հաշւով:

Այս յաղթանակի շնորհիւ Իրանը վաստակեց 19 միաւոր եւ բարձրացաւ մրցաշարային աղիւսակի 10-րդ հորիզոնական:

14-րդ տուրում կայացած հանդիպումների արդիւնքում որոշակի տեղաշարժ կատարւեց նաեւ մրցաշարային աղիւսակի վերին հատւածում: ԱՄՆ-ի նկատմամբ 3:0 հաշւով տարած յաղթանակից յետոյ, Ռուսաստանի հաւաքականը 34 միաւորով բարձրացաւ առաջին հորիզոնական, իսկ վերջին տուրերի միանձնեայ առաջատարը՝ Ֆրանսիայի հաւաքականը 0:3 հաշւով իտալացիներից կրած պարտութիւնից յետոյ, երկրորդ հորիզոնական նահանջեց:

Պարտութիւնը թանկ արժեցաւ նաեւ ԱՄՆ-ի հաւաքականի համար, որը երրորդ հորիզոնականը զիջեց Բրազիլիայի ընտրանուն՝ նահանջելով չորրորդ հորիզոնական:

Այսօր՝ ժամը 18:30-ին մեր ընտրանին կը հիւրընկալի Գերմանիայի հաւաքականին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։