Հա

Մարզական

24/06/2018 - 12:40

«Telegraph»-ի գլխաւոր խմբագիրը հայ տաքսիստի հետ մէկուկէս ժամ խօսել է Մխիթարեանի մասին

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնը «ճակատագրական» է դարձել «Telegraph»-ի գլխաւոր խմբագրի համար։ Նա նստել է տաքսի, որի վարորդը հայ է եղել, ու մէկուկէս ժամ խօսել է Մխիթարեանի մասին։ 

«alikonline.ir» - Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնը «ճակատագրական» է դարձել «Telegraph»-ի գլխաւոր խմբագրի համար։ Նա նստել է տաքսի, որի վարորդը հայ է եղել, ու մէկուկէս ժամ խօսել է Մխիթարեանի մասին։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Վոլգոգրադցի հայ վարորդը «Telegraph»-ի գլխաւոր խմբագրին ստիպել է մէկուկէս ժամ խօսել Հենրիխ Մխիթարեանի մասին։ Այս մասին գլխաւոր խմբագիր Փօլ Հէյուորդը գրել է «Twitter»-ի իր միկրոբլոգում։

Ռուսաստանի ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնը տօն է շատերի համար։ Սպասարկման ոլորտի աշխատակիցներն էլ բացառութիւն չեն։

Բրիտանական «Telegraph» պարբերականի գլխաւոր խմբագիր Փօլ Հէյուորդը նստել է մասնաւոր տաքսիստի աւտոմեքենան։ Իմանալով ուղեւորի բնակութեան վայրի եւ աշխատանքի բնոյթի մասին՝ հայ վարորդը, օգտւելով առիթից, սկսել է խօսել արժանի զրուցակցի հետ։

«Վոլգոգրադում իմ տաքսիստը հայ էր, եւ մենք իրար հետ մէկուկէս ժամ խօսեցինք Մխիթարեանի մասին։ Յետոյ նա նարինջ տւեց»,- գրել է լրագրողը։

My Volgograd taxi driver turned out to be Armenian, so basically we just said Mkhitaryan to each other for half an hour. Then he gave me an orange for the flight.

- Paul Hayward (@_PaulHayward)

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։