Հա

Մարզական

25/06/2018

Սանտուշ. «Իրանի ընտրանին լաւ է խաղում ոչ միայն պաշտպանութիւնում, այլ նաեւ յարձակման գծում»

Պորտուգալիայի հաւաքականի գլխաւոր մարզիչ Ֆերնանդօ Սանտուշը խօսել է Մունդիալ-2018-ի շրջանակում կայանալիք Իրանի ընտրանու դէմ հանդիպման մասին, որը կը կայանայ այսօր:

«alikonline.ir» - Պորտուգալիայի հաւաքականի գլխաւոր մարզիչ Ֆերնանդօ Սանտուշը խօսել է Մունդիալ-2018-ի շրջանակում կայանալիք Իրանի ընտրանու դէմ հանդիպման մասին, որը կը կայանայ այսօր: Տեղեկացնում է «aravot.am»-ը:

«Դիտել եմ Իրանի բոլոր խաղերն ընտրական փուլում: Նրանք ուժեղ թիմ ունեն ու որակեալ խաղացողներ: Փորձառու տղաներ ունեն, ովքեր հանդէս են եկել Եւրոպայում ու նաեւ Ռուսաստանում: Նախորդ երկու խաղերում նրանք ցոյց տւեցին իրենց կազմակերպւածութիւնը: Նրանք լաւ են խաղում ոչ միայն պաշտպանութիւնում, այլ նաեւ jարձակման գծում: Հետաքրքիր խաղ է սպասւում, քանի որ երկու թիմերն էլ խաղալու են յաղթանակի համար»,- ասել է Պորտուգալիայի հաւաքականի մարզիչը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։