Հա

Մարզական

25/06/2018

Ո՞ւմ է ուղեկցում Հենրիխ Մխիթարեանը Հայաստանում

Հայաստանի հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն այս անգամ հանրութեան ուշադրութիւնն իր վրայ է սեւեռել՝ Հայաստանում մի աղջկայ հետ պարբերաբար հանրութեան մէջ դուրս գալով:

«alikonline.ir» - Հայաստանի հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն այս անգամ հանրութեան ուշադրութիւնն իր վրայ է սեւեռել՝ Հայաստանում մի աղջկայ հետ պարբերաբար հանրութեան մէջ դուրս գալով: Տեղեկացնում է «news.am»-ը:

Մինչ Հենրիխ Մխիթարեանն իր հայաստանեան հանգիստն է վայելում, հասարակութեան շրջանում բուռն քննարկւում է Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպանի հետ պարբերաբար յայտնւող հայուհին: Ըստ տեղեկութիւնների՝ Հենրիխ Մխիթարեանը հանրային միջոցառումներին եւ ընկերների հետ հանդիպումներին ուղեկցում է «Grand Holding»-ի համասեփականատէր, գործարար Կարէն Վարդանեանի դուստր Բեթի Վարդանեանին:

Առաջին անգամ զոյգը հանրութեան առաջ միասին ներկայացել է Արամ Խաչատուրեանի 14-րդ միջազգային մրցոյթի ժամանակ: Զույգը միասին էլ հեռացել էր միջոցառումից:

 

Օրեր անց յայտնի թաւջութակահար Նարեկ Հախնազարեանի կնոջ ինստագրամեան էջում յայտնւել է մի լուսանկար, որում Հենրիխն իր քրոջ ու Բեթիի հետ է։ Բեթի Վարդանեանը բնակւում է Երեւանում: Նա գործարար Կարէն Վարդանեանի միակ երեխան է: Աւարտել է Հայաստանի Ամերիկեան համալսարանի «Բիզնես կառավարում» ֆակուլտետը: Սովորել է նաեւ Կանադայում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։