Հայաստանից Թեհրան ժամանած չորս լեռնագնաց երիտասարդների, յաջողւեց իրականացնել Դամաւանդ գագաթ բարձրանալու ծրագիրը: Արշաւը իրականացւել է Հ. Մ. «Սիփան» միութեան լեռնագնացութեան խմբի ընկերակցութեամբ: Այս մասին է տեղեկացրել ծրագրի պատասխանատու՝ Ռուբիկ Յովհաննիսեանը:
«ԱԼԻՔ» - Հայաստանից Թեհրան ժամանած չորս լեռնագնաց երիտասարդների, յաջողւեց իրականացնել Դամաւանդ գագաթ բարձրանալու ծրագիրը: Արշաւը իրականացւել է Հ. Մ. «Սիփան» միութեան լեռնագնացութեան խմբի ընկերակցութեամբ: Այս մասին է տեղեկացրել ծրագրի պատասխանատու՝ Ռուբիկ Յովհաննիսեանը:
Աղասի Մարտիրոսեանից, Լեւոն Փալաշեանից, Գէորգ Յարութիւնեանից եւ Քարմէն Ղուրչեանից կազմւած հայաստանեան թիմը մինչեւ Դամաւանդը հասցրել է յայտնւելու Կազբէկի, Էլբրուզի, Սիփանի եւ Արարատի գագաթին: Այս մասին է պատմում Աղասին, միաժամանակ կարեւորելով Հայաստանի Լեռնագնացութեան ֆեդերացիայի ցուցաբերած օգնութիւնը:
Մեր այն հարցին, թէ ֆեդերացիան ինչով է օգնում եթէ ծախսերը հոգում էք հէնց դուք, պատասխանեց, որ մեզ պէտք եղած իւրաքանչիւր գործիք ու իր, հնարաւոր է դարձել վարձակալել նւազագոյն գներով, առանց որի հնարաւոր չէր իրականացնել նման ծրագրերը:
Դամաւանդը Աղասի Մարտիրոսեանի բարձրացած 5 հազարից բարձր 4-րդ գագաթն էր, ինչը նրա կարծիքով իրականացւեց առանց դժւարութիւնների, քանի որ կողքին կային «Սիփան»-ի հմուտ լեռնագնացները: Նա Դամաւանդը համարելով սառը եւ ցուրտ լեռ, նշում է, որ դա նախագծի ջերմութիւնը ապահովեցին իրանահայ արշաւախմբի ընկերները:
Յիշեցնենք, որ խմբի նախագիծն իրականացրել է գիշերակացով արշաւի ընթացքում հինգշաբթի եւ ուրբաթ օրերում: