Հա

Մարզական

25/06/2018 - 15:10

Մոնդիալ-2018. Իրանը ճանաչւել է որպէս մրցաշարի լաւագոյն պաշտպանական թիմը

Մոնդիալ-2018 մասնակից 32 թիմերից Իրանի ազգային հաւաքականը ցուցադրել է լաւագոյն պաշտպանութիւնը: 

«alikonline.ir» - Մոնդիալ-2018 մասնակից 32 թիմերից Իրանի ազգային հաւաքականը ցուցադրել է լաւագոյն պաշտպանութիւնը: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Անցկացրած երկու հանդիպումների ընթացքում Իրանի ֆուտբոլիստների յաջողւել է թւով 107 պաշտպանական յաջող գործողութիւն իրականացնել, ինչը լաւագոյն ցուցանիշն է առաջնութեանը մասնակից բոլոր թիմերի միջեւ:

Փոխարէնը՝ Իրանի հաւաքականի համար գործերն այնքան էլ յաջող չեն ընթանում յարձակման գծում: Երկու հանդիպուների ընթացքում Իրանի ֆուտբոլիստների յարձակողական գործողութիւնների թիւը չի գերազանցել 13-ը, ինչը վատագոյն ցուցանիշն է:

Նշենք, որ թէեւ Մարոկկոյի դէմ խաղում Իրանի հաշւին գրանցւել է մէկ գոլ, սակայն այն ինքանգոլ է եղել: Սեփական դարպասը գրաւել է Մարոկկոյի պաշտպան Ազիզ Բուհադուզը: Այսպիսով Իրանը Մարոկկոյի, Պերուի, Կոստա-Ռիկայի եւ Սաուդական Արաբիայի հաւաքականների հետ միասին համարւում է այն թիմերից, որոնց դեռեւս չի յաջողւել գրաւել մրցակցի դարպասը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։