Հա

Մարզական

Երեքշաբթի, 26 Յունիսի 2018 09:40

Մեսսի. «Չեմ ցանկանում աւարտել կարիերաս առանց աշխարհի չեմպիոնի կոչման»

Արգենտինայի հաւաքականի եւ «Բարսելոնա»-ի յարձակւող Լէօ Մեսսին ասել է, որ շատ է ցանկանում յաղթել ԱԱ-2018-ում: 

«alikonline.ir» - Արգենտինայի հաւաքականի եւ «Բարսելոնա»-ի յարձակւող Լէօ Մեսսին ասել է, որ շատ է ցանկանում յաղթել ԱԱ-2018-ում: Գրում է «tert.am»-ը:

Նա նշել է, որ չի ցանկանում հեռանալ ֆուտբոլից առանց աշխարհի չեմպիոն դառնալու:

«Յաղթանակը Նիգերիայի ընտրանու նկատմամբ շատ բան կարող է նշանակել Արգենտինայի եւ ինձ համար: Ես միշտ երազել եմ գլխավերեւումս բարձրացնել աշխարհի գաւաթը: 

Փշաքաղւում եմ, երբ մտածում եմ այդ պահի մասին: Դա կերջանկացներ աշխարհում գտնւում միլիոնաւոր արգենտինացիների:

Ես յաղթել եմ ամենակարեւոր բոլոր մրցաշարերում, բացի մէկից: Ես մօտիւացւած եմ մինչեւ վերջ: Չեմ ցանկանում աւարտել կարիերաս առանց աշխարհի չեմպիոնի կոչման»,- Մեսսիի խօսքերն է մէջբերում «The Sun»-ը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ