Հա

Մարզական

27/06/2018

Մոնդիալ-2018. Մարադոնան հիւանդանոց է տեղափոխւել

Երէկ՝ Արգենտինա-Նիգերիա հանդիպման աւարտից յետոյ կտրուկ վատացել է արգենտնական ֆուտբոլի լեգենդ Դիեգօ Մարադոնայի ինքնազգացողութիւնը:

«alikonline.ir» - Երէկ՝ Արգենտինա-Նիգերիա հանդիպման աւարտից յետոյ կտրուկ վատացել է արգենտնական ֆուտբոլի լեգենդ Դիեգօ Մարադոնայի ինքնազգացողութիւնը:

Մարադոնան, ինչպէս միշտ ներկայ է եղել «Ալբիսելեստէ»-ի հանդիպմանը: Հանդիպման ողջ ընթացքում նա չափազանց յուզւած ու լարւած է եղել, եւ դրսեւորել տարօրինակ վարքագիծ:

Մարադոնան աչքի է ընկել յատապէս արգենտինացիների խփած գոլերից յետոյ ուրախութեան արտայայտութեան իր բուռն ու տարօրինակ ոճով: Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է հանդիպման աւարտից անմիջապէս յետոյ: Նա ոտքի վրայ կանգնել չի կարողացել եւ ուշագնաց է եղել:

Մտերիմները եւ շտապ օգնութեան աշխատակիցները Մարադոնային հիւանդանոց են տեղափոխել:

Մարադոնայի վիճակն այժմ կայուն է, եւ նրա առողջութեանը որեւէ վտանգ չի սպառնում:

Image Gallery

{gallery}47832{/gallery}

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։