Հա

Մարզական

27/06/2018 - 08:10

Հայ երկրպագու. «ԱԱ-2018-ում աջակցում եմ Ուրուգւային, քանի որ նրանք առաջինն են ընդունել Հայոց Ցեղասպանութիւնը»

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնութեանը մեծ թւով երկրպագուներ են ներկայ աշխարհի տարբեր անկիւններից:

Նրանցից մէկի` հայ ֆուտբոլասէր Արամայիս Ասարեանի պատմութիւնը բաւականին հետաքրքիր է: 

«alikonline.ir» - Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնութեանը մեծ թւով երկրպագուներ են ներկայ աշխարհի տարբեր անկիւններից:

Նրանցից մէկի` հայ ֆուտբոլասէր Արամայիս Ասարեանի պատմութիւնը բաւականին հետաքրքիր է: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «life.ru»-ն:

Երկրպագուն աշխարհի առաջնութեան ժամանակ աջակցում է Ուրուգւային եւ Սաուդական Արաբիայի հետ խաղին մարզադաշտ է այցելել հայկական եռագոյնով` վրան «armenios contigo» գրութեամբ, ինչը թարգմանաբար նշանակում է «հայերը ձեզ հետ են»:

Դրօշի վրայ հայ երկրպագուն գրել է նաեւ Ուրուգւայի նախագահ Վասկէսի, հաւաքականի գլխաւոր մարզիչ Տաբարեսի, ինչպէս նաեւ ֆուտբոլիստներ Սուարէսի եւ Խիմենէսի ազգանունները: 

Հայ ֆուտբոլասէրը պատմել է նաեւ Ուրուգւայի հաւաքականին երկրպագելու իր դրդապատճառների մասին. 

«Երբ 1915 թւականին Թուրքիայի կողմից իրականացւեց Հայոց Ցեղասպանութիւնը, որի մասին գիտի ամբողջ աշխարհը, առաջինը, ով ընդունեց եւ դատապարտեց տեղի ունեցածը, եղաւ Ուրուգւայը: 

Որպէս յարգանքի նշան` ես կերկրպագեմ Ուրուգւային:  

Խաղի ընթացքում շատերն էին մօտենում ու լուսանկարւում ինձ հետ: Իսկ երբ ես դուրս էի գալիս ստադիոնից, ձեռքումս պահելով Հայաստանի դրօշը, ինձ մօտեցաւ մի ուրուգւայցի: Իսպաներէն էր խօսում: Ես միանգամից չհասկացայ, թէ ինչ է ասում: Արդիւնքում, նա ցոյց տւեց իր անձնագիրը: Նա հայկական ազգանուն ունէր: Պատկերացնու՞մ էք: Լուսանկարւեցինք նրա ամբողջ ընտանիքի եւ հայկական դրօշի հետ»,- ասել է Արամայիս Ասարեանը: 

Յիշեցնենք` Ուրուգւայի հաւաքականն այդ խաղում նւազագոյն հաշւով յաղթել է Սաուդական Արաբիային:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։