Հա

Մարզական

28/06/2018 - 09:10

Մոնդիալ-2018. «Auf Wiedersehen Die Mannschaft». Մեծագոյն շոկը՝ Գերմանիան տապլւեց

Մոնդիալ-2018-ը երէկ՝ յունիսի 27-ին մեծագոյն շոկի ականատեսը եղաւ: Այն, որ գործող չեմպիոնի՝ Գերմանիայի հաւաքականի գործերն այնքան էլ լաւ չէին ընթանում բոլորը գիտէին: Այն, որ Գերմանիայի ներկայ ընտրանուն, լաւագոյն դէպքում, չէր կարելի 2014 թւականի չեմպիոն թիմի ուրւականն անգամ համարել, բոլորը գիտէին: Սակայն, այն, որ Գերմանիան կը տապալւի այս ոճով, եւ ոչ միայն դուրս կը մնայ Մոնդիալից, այլ, դեռ աւելին, F խմբի մրցաշարային աղիւսակում կը զբաղեցնի վերջին հորիզոնականն, ամենավառ երեւակայութիւն ունեցող անձանց մտքով անգամ դժւար, թէ անցնէր:

«alikonline.ir» - Մոնդիալ-2018-ը երէկ՝ յունիսի 27-ին մեծագոյն շոկի ականատեսը եղաւ: Այն, որ գործող չեմպիոնի՝ Գերմանիայի հաւաքականի գործերն այնքան էլ լաւ չէին ընթանում բոլորը գիտէին: Այն, որ Գերմանիայի ներկայ ընտրանուն, լաւագոյն դէպքում, չէր կարելի 2014 թւականի չեմպիոն թիմի ուրւականն անգամ համարել, բոլորը գիտէին: Սակայն, այն, որ Գերմանիան կը տապալւի այս ոճով, եւ ոչ միայն դուրս կը մնայ Մոնդիալից, այլ, դեռ աւելին, F խմբի մրցաշարային աղիւսակում կը զբաղեցնի վերջին հորիզոնականն, ամենավառ երեւակայութիւն ունեցող անձանց մտքով անգամ դժւար, թէ անցնէր:

Երէկ՝ երեկոյեան Կազան քաղաքի ստադիոնում, Գերմանիայի հաւաքականի հետ տեղի ունեցածը կարելի է բնութագրել երկու բառով. «Կազանի խայտառակութիւն»:

Յաջորդ փուլ դուրս գալու համար Գերմանիայի ընտրանում միայն յաղթանակ էր անհրաժեշտ: Իսկ հանդիպման 90 րոպէների ընթացքում «Die Mannschaft»-ը նման էր ամէն ինչի, բացառութեամբ յաղթանակի ցանկութիւն եւ կամք ունեցող թիմի: Արդիւնքը եղաւ Հարաւային Կորէայի սենսացիոն յաղթանակը՝ 2:0 հաշւով: 90+4-րդ եւ 90+6-րդ րոպէներին գոլերի հեղինակ դարձան Կիմ Եոն Գոնը եւ Սոն Հին Մինը:

F խմբի միւս հանդիպումը կայացաւ Եկատերինբուրգում, ուր Շւեդիայի հաւաքականն արժանիօրէն խոշոր՝ 3:0 հաշւով պարտութեան մատնեց Մեքսիկայի ընտրանուն:

Գոլերի հեղինակ դարձան Լիւդւիգ Աուգուստինսոնը (50-րդ րոպէ) եւ Անդրէաս Գրանւիստը (62-րդ րոպէ), իսկ 74-րդ րոպէին մեքսիկացիների պաշտպան Էդսոն Ակւարէսը դարձաւ ինքանգոլի հեղինակ:

F խմբում Շւեդիայի ընտրանին 6 միաւորով զբաղեցրեց առաջին հորիզոնակաը: Մեքսիկայի ընտրանին նոյնքան միաւորով երկրորդն է, իսկ Հարաւային Կորէայի եւ Գերմանիայի ընտրանիները վաստակած 3-ական միաւորով համապատասխանաբար երրորդ ու չորրորդն են:

Օրւայ միւս երկու հանդիպումները E խմբից էին:

Մոսկւայում Բրազիլիայի ընտրանին խնդիրներ չունեցաւ Սերբիայի հաւաքականի դէմ պայքարում: Պաուլինիոյի (36-րդ րոպէ) եւ Տիագօ Սիլւայի (68-րդ րոպէ) խփած գնդակների շնորհիւ «Selecao»-ն յաղթեց 2:0 հաշւով:

Նիժնի Նովգորոդում Շւէյցարիայի ընտրանին ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Կոստա-Ռիկայի ընտրանու դէմ պայքարում՝ լուծելով փլէյ-Օֆ դուրս գալու խնդիրը:

Շւէյցարացիներից գոլերի հեղինակ դարձան Բլերիմ Ջեմայիլին (31-րդ րոպէ) եւ Եոսիպ Դրմիչը (88-րդ րոպէ): Կոստա-Ռիկայի կազմից նրանց գոլերին պատասխանեցին Կենդալ Վաստոնը (56-րդ րոպէ) եւ Բրայան Ռուիսը (11-մետրանոց, 90+3-րդ րոպէ):

E խմբում վաստակած 7 միաւորով մրցաշարային աղիւսակը գլխաւորում է Բրազիլիայի ընտրանին: Երկրորդը Շւէյցարիայի հաւաքականն է 5 միաւորով: Սերբիայի ընտանին 3 միաւորով երրորդն է, իսկ Կոստա-Ռիկան 1 միաւորով՝ չորրորդը:

Այպիսով յայտնի դարձան 1/8-րդ եզրափակիչ փուլի եւս երկու զոյգ: Բրազիլիան կը մրցի Մեքսիկայի դէմ, իսկ Շւեդիան՝ Շւէյցարիայի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։