Հա

Մարզական

30/06/2018 - 08:10

Կազանը Մեսսիին կը դիմաւորի վեցմետրանոց դիմանկարով

Կազանի իշխանութիւնները նւէր են պատրաստում Լիոնէլ Մեսսիի համար. նկարիչները ֆուտբոլիստի դիմանկարը նկարում են այն հիւրանոցի հարեւանութեամբ գտնւող շէնքի վրայ, որտեղ իջեւանելու է Արգենտինայի թիմը:

«alikonline.ir» - Կազանի իշխանութիւնները նւէր են պատրաստում Լիոնէլ Մեսսիի համար. նկարիչները ֆուտբոլիստի դիմանկարը նկարում են այն հիւրանոցի հարեւանութեամբ գտնւող շէնքի վրայ, որտեղ իջեւանելու է Արգենտինայի թիմը: Տտեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Կազանի քաղաքապետարանի մամուլի ծառայութիւնը յայտնում է, որ գրաֆիտիի մակերեսը կը կազմի 60 քառակուսի մետր (6 մետր բարձրութիւն եւ 10 մետր լայնութիւն): Մեսսիի դիմանկարը կը տեղաւորւի Ռոնալդոյի դիմանկարի կողքին: Աշխատանքը կատարում են չորս նկարիչներ: Կազանում արդէն ստեղծւած է փողոցային արւեստի շուրջ 50 օբիեկտ, որոնց թւում են նաեւ ֆուտբոլային թեմատիկայով ձեւաւորւած շէնքերի ճակատամասերը:

Արգենտինայի հաւաքականը՝ Մեսսիի գլխաւորութեամբ, Կազան է ժամանել յունիսի 29-ին: Յունիսի 30-ին «Կազան-Արենա» մարզադաշտում ֆուտբոլի աշխարհի առաջնութեան 1/8-րդ եզրափակիչում այն մրցախաղ կանցկացնի Ֆրանսիայի հաւաքականի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։