Հա

Մարզական

03/07/2018 - 08:50

Մոնդիալ-2018. Բելգիայի հրաշքի նմանւող «Сomeback»-ը

Մոնդիալ-2018-ի 1/8-րդ եզրափակիչ փուլի 3-րդ խաղային օրը ֆուտբոլի պատմութեան մէջ կը մնայ Բելգիայի ազգային հաւաքականի հրաշքի նմանւող, գերֆանտաստիկ «Сomeback»-ով:

«alikonline.ir» - Մոնդիալ-2018-ի 1/8-րդ եզրափակիչ փուլի 3-րդ խաղային օրը ֆուտբոլի պատմութեան մէջ կը մնայ Բելգիայի ազգային հաւաքականի հրաշքի նմանւող, գերֆանտաստիկ «Сomeback»-ով:

Երէկ՝ յուլիսի 2-ին Սամարայում առաջինը խաղադաշտ դուրս եկան Բրազիլիայի եւ Մեքսիկայի ընտրանինները:

Ոչ ոք չէր կասկածում, որ այս զոյգի ֆաւորիտը միանշանակ Բրազիլիայի ընտարնին է: Եւ հէնց այդպէս էլ ստացւեց: Չնայած հանդիպման սկզբնամասում «Ացթեկներ»-ը բաւականին լաւ էին հանդէս գալիս յարձակման գծում՝ բրազիլցիներին ստիպելով ապաւինել հակագրոհների, այդուհանդերձ, «Seleção»-ին յաջողւեց տիրել նախաձեռնութեանը, ստանալ խաղային ու տարածքային առաւելութիւն եւ մրցակցին պարտութեան մատնել 2:0 հաշւով:

Բրազիլիայի կազմում գոլերի հեղինակ դարձան Նէյմարը (55-րդ րոպէ) եւ Ռոբերտօ Ֆիրմինոն (88-րդ րոպէ):

Ֆուտբոլի պատմութեան էջերուր երեւի թէ ոսկէ տառերով գրւող Բելգիա-Ճապոնիա հանդիպումը կայացաւ Ռոստովում:

Թէեւ զոյգի ֆաւորիտը համարւում էր Բելգիայի ընտարնին, այդուհանդերձ, չափազանց դրամատիկ եւ դիտարժան այս հանդիպման ընթացքում «Սամուրայներ»-ն իրենց կոչմանը հարազատ, պայքարեցին մինչեւ վերջ: Դեռ աւելին, նրանք շատ մօտ էին Մոնդիալ-2018-ի ամենամեծ սենսացիաներից մէկի հեղինակը դառնալուն:

Հանդիպման առաջաին կէսն աւարտւեց ոչ-ոքի 0:0 հաշւով: Երկրորդ խաղակէսի հէնց սկզբնամասում՝ 48-րդ րոպէին, անակնկալ գոլի հեղինակ դարձաւ ճապոնացիների կիսապաշտպան Գենկի Հարագուչին: Բելիգիացիներին դեռ չէր յաջողւել թօթափել շոկը, որ 52-րդ րոպէին Տակաշի Ինուին գեղեցիկ հարւածով երկրորդ անգամ գրաւեց նրանց դարպասը:

«Կարմիր սատանաներ»-ը, սակայն, չընկրկեցին: Նրանց յաջողւեց վերագտնել իրենց, արագացնել հանդիպման տեմպը եւ գրոհների տեղատարափի շնորհիւ՝ հաշւում կրճատել տարբերութիւնը: 69-րդ րոպէին բելգիացիների պաշտպան Եան Վերտոնգէնը գլխի հրաշալի հարւածով խփեց նրանց առաջին գնդակը: Իսկ 74-րդ րոպէին փոխարինման մտած Մարուան Ֆելաինին հաշւում վերականգնեց հաւասարութիւնը:

Այն պահին, երբ թւում էր, թէ հանդիպումը տեղափոխւելու է լրացուցիչ ժամանակ, բելգիացիներին յաջողւեց խփել յաղթական գնդակը: 90+4-րդ րոպէին, հրաշալի հակագրոհից յետոյ գոլի հեղինակ դարձաւ Նասէր Շադլին: 3:2՝ եւ Բելգիայի ընտրանին դարձաւ գերֆանտաստիկ «Сomeback»-ի հեղինակ՝ նւաճելով 1/4-րդ եզրափակիչ փուլի ուղեգիր:

Այսպիսով յայտնի դարձաւ 1/4-րդ եզրափակիչ փուլի եւս մէկ զոյգ: Միմեանց հետ կը մրցեն Բրազիլիայի եւ Բելգիայի ընտրանիները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։