Հա

Մարզական

04/07/2018

Օշին Սահակեանը հրաժեշտ է տւել Իրանի բասկետբոլի ազգային հաւաքականին

Յուլիսի 2-ին, բասկետբոլի 2019 թւականի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի Իրանի-Ղազաղստան հանդիպման աւարտին, իրանահայ ճանաչւած բասկետբոլիստ Օշին Սահակեանն յայտարարել է ազգային հաւաքականի կազմում իր ելոյթների աւարտի մասին:

«alikonline.ir» - Յուլիսի 2-ին, բասկետբոլի 2019 թւականի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի Իրանի-Ղազաղստան հանդիպման աւարտին, իրանահայ ճանաչւած բասկետբոլիստ Օշին Սահակեանն յայտարարել է ազգային հաւաքականի կազմում իր ելոյթների աւարտի մասին:

Օշինի որոշումն անակնկալ է եղել հաւաքականի մարզչական շտաբի եւ նրա խաղընկերների համար, որոնք արցունքոտ աչքերով են հրաժեշտ տւել ազգային հաւաքականի երկար տարիների առանցքային բասկետբոլիստներից մէկին:

Ինքը՝ Օշինն իր այդ որոշումը պայմանաւորել է հաւաքականի կազմում երիտասարդ բասկետբոլիստներին ելոյթ ունենալու եւ կայանալու հնարաւորութիւն տալու հանգամանքով:

«Հրաժեշտի պահը վրայ էր հասել: Կան բազմաթիւ երիտասարդ բասկետբոլիստներ, որոնք սպասում են հնարաւորութեան՝ հաւաքականում հանդէս գալու համար: Տաղանդաւոր այդ երիտասարդները կարող են փոխարինել ինձ: Նրանց առիթ է պէտք»,- լրագրողների հետ զրոյցի ժամանակ ասել է Օշինը:

Նշենք, որ հաւաքականի 32-ամեայ յարձակւողն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2004 թւականին, Սպահանի «Զոբահան» թիմում, որի կազմում հանդէս է եկել մինչ 2012 թւականը:

«Զոբահան»-ից բացի նա հանդէս է եկել նաեւ «Ֆուլադ Մահան», «Մահրամ», «Շիմիդոր» եւ «Փեթրոշիմի Բանդար Էմամ» թիմերի կազմում:

Հէնց ամենասկզբից նա ընդգրկւել է նաեւ Բասկետբոլի ազգային հաւաքականի կազմում՝ դառնալով թիմի առանցքային բասկետբոլիստներից մէկը:

«alikonline»-ը յաջողութիւն է մաղթում սիրելի Օշինին՝ նրան մաղթելով նորանոր յաջողութիւններ սպորտի, եւ կեանքի բոլոր ասպարէզներում:

Յարակից լուրեր

  • Սէյֆը հրաժեշտ կը տայ ԿԲ-ին
    Սէյֆը հրաժեշտ կը տայ ԿԲ-ին

    «Թասնիմ» լրատւական գործակալութիւնը վկայակոչելով իր աղբիւրներին տեղեկացնում է, որ Կենտրոնական բանկի նախագահ Վալիօլլահ Սէյֆը շուտով հրաժեշտ կը տայ իր պաշտօնին:

  • Պիրլոյի հրաժեշտի խաղում լեգենդները ոչ-ոքի են խաղացել` 7:7
    Պիրլոյի հրաժեշտի խաղում լեգենդները ոչ-ոքի են խաղացել` 7:7

    Միլանի «Սան-Սիրօ» մարզադաշտում կայացել է «Միլան»-ի, «Ինտեր»-ի, «Իւվենտուս»-ի եւ Իտալիայի հաւաքականի նախկին կիսապաշտպան Անդրէա Պիրլոյի հրաժեշտի խաղը: 

  • Arrivederci Totti. Ֆրանչեսկօ Տոտին հրաժեշտ տւեց մեծ ֆուտբոլին
    Arrivederci Totti. Ֆրանչեսկօ Տոտին հրաժեշտ տւեց մեծ ֆուտբոլին

    Իտալիայի առաջնութեան վերջին՝ 38-րդ տուրի «Ջենոա»-ի հետ խաղում հրաժեշտի իր հանդիպումն է անցկացրել «Ռոմա»-ի աւագ, ակումբի մարմնաւորումը հանդիսացող Ֆրանչեսկօ Տոտին:

  • Օբամայի հրաժեշտի նամակն ամերիկացիներին
    Օբամայի հրաժեշտի նամակն ամերիկացիներին

    ԱՄՆ-ի արդէն նախկին նախագահ Բարաք Օբաման հրաժեշտի նամակ է գրել Միացեալ Նահանգների քաղաքացիներին: Այն զետեղւած է Սպիտակ տան կայքում:

  • Իրանը՝ Ասիայի չեմպիոն
    Իրանը՝ Ասիայի չեմպիոն

    Յուլիսի 31-ին «Ազադի» մարզահամալիրի բասկետբոլի սրահում տեղի ունեցաւ Ասիայի բասկետբոլի 24-րդ շրջանի միչնեւ 18 տարեկան երիտասարդական գաւաթի եզրափակիչ հանդիպումը:
    Եզրափակիչ հանդիպմանը Իրանի ազգային հաւաքականը հանդէս եկաւ Ճապոնիայի ազգային հաւաքականի դէմ, եւ ցուցաբերելով փայլուն խաղ՝ 71-65 հաշւով պարտութեան մատնեց մրցակցին ու 3-րդ անգամւայ համար նւաճեց Ասիայի չեմպիոնի կոչումը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։