Հա

Մարզական

05/07/2018 - 15:10

Մոնդիալ-2018. Բելգիայի հաւաքականի մարզիչ. «Քառորդ եզրափակիչում մեզ սպասւում է լաւագոյն թիմը ԱԱ-ում»

Բելգիայի հաւաքականի գլխաւոր մարզիչ Ռոբերտօ Մարտինէսը բրազիլացիների դէմ աշխարհի առաջնութեան քառորդ եզրափակիչի խաղում սպասում է աշխարհի լաւագոյն թիմին: 

«alikonline.ir» - Բելգիայի հաւաքականի գլխաւոր մարզիչ Ռոբերտօ Մարտինէսը բրազիլացիների դէմ աշխարհի առաջնութեան քառորդ եզրափակիչի խաղում սպասում է աշխարհի լաւագոյն թիմին: Գրում է «news.am»-ը:

«Երբ խաղում ես Բրազիլիայի դէմ, պէտք է հասկանաս, որ քեզ սպասում է լաւագոյն թիմը աշխարհի առաջնութիւնում: Մենք պէտք է գտնենք ուղիներ Նէյմարի եւ Կոուտինեոյի նման խաղացող ունեցող թիմի դէմ յաջողութեան հասնելու համար: Այդ ֆուտբոլիստները կարող են հանդիպման ելքը վճռել մէկ ակնթարթում: Բայց մենք նաեւ կարող ենք վայելել Բրազիլիայի թիմի դէմ խաղը»,- Մարտինէսի խօսքը մէջբերում է «BBC»-ն:

Բրազիլիա-Բելգիա զոյգի յաղթողը կիսաեզրափակիչի համար կը մրցի Ֆրանսիա-Ուրուգւայ զոյգի յաղթողի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։