Հա

Մարզական

07/07/2018

Մոնդիալ-2018. Տիտէ. «Բելգիայից կրած պարտութիւնը, թերեւս, ամենածանր պահն է 30 տարւայ կարիերայիս ընթացքում»

Բրազիլիայի հաւաքականի գլխաւոր մարզիչ Տիտէն մեկնաբանել է Բելգիայից կրած պարտութիւնն ԱԱ-2018-ի քառորդ եզրափակչում (1:2): 

«alikonline.ir» - Բրազիլիայի հաւաքականի գլխաւոր մարզիչ Տիտէն մեկնաբանել է Բելգիայից կրած պարտութիւնն ԱԱ-2018-ի քառորդ եզրափակչում (1:2): Տեղեկացնում է «tert.am»-ը: 

«Երկրպագուները որքանո՞վ կը կարողանան հաշտւել այս արդիւնքի հետ եւ աջակցել ինձ հետագայում. երկրպագուները տեսնում են, թէ ինչ է կատարւում:

Շատերին թւում է, թէ երկրպագուները չեն հասկանում, բայց նրանք ամէն ինչ տեսնում են: 

Գիտէք` ինձ համար հիմա շատ դժւար է Ձեզ հետ խօսելն ու առհասարակ այստեղ գտնւելը: Գուցէ` սա 30-ամեայ կարիերայիս ամենածանր պահն է:

Իսկ երկրպագուները գիտեն, թէ ինչ է կանգնած արդիւնքի հետեւում: Գուցէ հէնց այդ պատճառով էլ նրանք մեզ այդքան ջերմ ընդունեցին»,- Տիտէի խօսքերն է փոխանցում «championat.com»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։