Հա

Մարզական

07/07/2018 - 08:10

ՖԻՖԱ-ն Թաիլանդի քարանձաւում թակարդւած երեխաներին հրաւիրել է ֆուտբոլի աշխարհի առաջնութեան եզրափակչին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն աշխարհի 2018 թւականի առաջնութեան` Մոսկւայում կայանալիք եզրափակչին է հրաւիրել Թաիլանդի Թհամ Լուանգ քարանձաւային համալիրում յունիսի 23-ից թակարդւած 12 պատանի ֆուտբոլիստներին: 

«alikonline.ir» - ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն աշխարհի 2018 թւականի առաջնութեան` Մոսկւայում կայանալիք եզրափակչին է հրաւիրել Թաիլանդի Թհամ Լուանգ քարանձաւային համալիրում յունիսի 23-ից թակարդւած 12 պատանի ֆուտբոլիստներին: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը: 

«Մենք յոյս ունենք, որ մեր քաջալերական խօսքերը նրանց մի փոքր հանգստութիւն կը բերեն եւ կօգնեն դառնալ աւելի խիզախ այս դժւարին պահերին: 

Եթէ նրանց առողջութիւնը թոյլ տայ ճամբորդել, ՖԻՖԱ-ն ուրախ կը լինի նրանց հրաւիրել աշխարհի առաջնութեան եզրափակչին` հիւրի կարգավիճակում: 

Յոյս ունեմ, որ նրանք կարող են այդ խաղում միանալ մեզ»,- գրել է Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի հրապարակած նամակում: 

Յայտնի է, որ անձրեւների հետեւանքով անընդհատ աւելացող ջրի պատճառով տղաները, մարզիչն ու նրանց օգնութեան հասած փրկարարների թիմը տեղափոխւել են քարանձաւային համալիրի խորքը՝ սպասելով հմուտ լողորդների ու ջրասուզորդների գալուն:

Նշւում է, որ իշխանութիւնները ժամանակաւորապէս դադարեցրել են երեխաների դուրսբերման բուն գործողութիւնը, քանի որ ներսում եղած ջուրը շատ է, ու երեխաները չեն կարող մի քանի կմ. տարածութիւնը լողալով յաղթահարել: Նշւում է, որ 11-16 տարեկան տղաները հիւծւած են: 

Բացի այդ, նրանք լողալ չգիտեն, ու նման պայմաններում նրանց ջրով հեղեղւած նեղ միջանցքներով ու անցուղիներով տանելը չափազանց ռիսկային է: Յայտնի է, որ երեխաները գտնւում են ստորգետնեայ համալիրի գլխաւոր մուտքից 6 կմ. հեռաւորութեան վրայ: 

Յիշեցնենք` ԱԱ-2018-ի եզրափակիչը կը կայանայ յուլիսի 15-ին Մոսկւայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։