Հա

Մարզական

08/07/2018

Մոնդիալ-2018. Անգլիա. 28 տարւայ երազանքի իրականացում

Մոնդիալ-2018-ի կիսաեզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները յայտնի են:

«alikonline.ir» - Մոնդիալ-2018-ի կիսաեզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները յայտնի են:

Երէկ՝ յուլիսի 7-ին 1/4-րդ եզրափակիչ փուլի խաղային 2-րդ օրւայ առաջին հանդիպումը կայացաւ Սամարայում, ուր խաղադաշտ դուրս եկան Անգլիայի եւ Շւեդիայի հաւաքականները:

Յիշեցնենք, որ 2 թիմերն էլ վերջին անգամ Մոնդիալների կիսաեզարափկչում էին յայտնւել հեռաւոր 1990 եւ 1994 թւականներին: Այնպէս, որ այս հանդիպումը Մոնդիալի կիսաեզրափակչում յայտնւելու նրանց տարիների երազանքի իրագործման լաւագոյն առիթն էր:

Հանդիպման ողջ ընթացքում «Սառցէ արքաներ»-ի մօտ ոչինչ չստացւեց: Շւեդները բացարձակապէս նման չէին կազմակերպւած, կուռ պաշտպանութեամբ օժտւած ֆուտբոլ ցուցադրող այն թիմին, որն արժանիօրէն յայտնւել էր առաջնութեան 8 ուժեղզագոյնների շարքում: Փոխարէնը, «Եռաառիւծներ»-ը ցուցադրելով կամային բարձր յատկանիշներ եւ նպատակասլացութիւն, հանդիպման ողջ ընթացքում իրենց կամքը թելադրեցին մրցակցին՝ յաղթելով 2:0 հաշւով:

Անգլիացիների կազմում գոլերի հեղինակ դարձան Հարի Մագուայէրը (30-րդ րոպէ) եւ Դելէ Ալին (59-րդ րոպէ), իրականացնելով «Եռաառիւծներ»-ի արդէն անիրականանալի թւացող 28-ամեայ երազնաքը:

Օրւայ երկրորդ հանդիպումը կայացաւ Սոչիում: Մոնդիալը հիւրընկալող երկրի թիմը՝ Ռուսաստանի հաւաքականն ուժերը չափեց Խորւաթիայի դէմ պայքարում:

Շտապենք նշել, որ երկու թիմերն էլ արժանի մրցակիցներ էին միմեանց համար: Նրանք՝ երկուսն էլ պայքարեցին մինչ վերջին շունչ՝ փորձելով նւաճել Մոնդիալի ուժեղագոյն 4 թիմերի կազմում յայտնւելու իրաւունքը:

Հնադիպման հաշիւը բացեցին ռուսները: 31-րդ րոպէին Դենիս Չերիշեւը գրաւեց Սուբաշիչի պաշտպանւած դարպասը: Առաջին խաղակէսի աւարտից առաջ, խորւաթներին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը: 39-րդ րոպէին Անդրէյ Կրամրիչը գլխի հարւածով հաւասարեցրեց հաշիւը:

2-րդ խաղակէսում թէեւ խորւաթներն աւելի վտանգաւոր էին գրոհում, սակայն այդպէս էլ դարպասի գրաւում չարձանագրւեց եւ հանդիպումը տեղափոխւեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակում առաջինը յաջողութեան հասան խորւաթները: 101-րդ րոպէին Դոմագոյ Վիդան գլխի հարւածով առաջ մղեց իր թիմին: Ռուսները, սակայն, յանձնւել չէին պատրաստւում: 115-րդ րոպէին նրանց առաջ քաշւած պաշտպան Մարիօ Ֆերնանդէսը գլխի հարւածով գրաւեց խորւաթների դարպասը:

Հանդիպման ելքը որոշւեց յետխաղեայ 11-մետարնոց հարւածներով, որտեղ աւելի ուժեղ էին խորւաթները: 4:3՝ եւ Մոնդիալ-98-ից յետոյ, խորւաթները կրկին յայտնւեցին կիսաեզրափակչում:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։