Հա

Մարզական

08/07/2018 - 11:50

Մոնդիալ-2018. Շմէյխէլը Բելգիա-Խորւաթիա եզրափակիչ հանդիպում է կանխատեսում

Դանիայի հաւաքականի նախկին դարպասապահ Պետէր Շմէյխէլը կանխատեսել է, որ Ռուսաստանում աւարտին մօտեցող աշխարհի առաջնութեան եզրափակիչում հանդէս են գալու Բելգիայի եւ Խորւաթիայի հաւաքականները: 

«alikonline.ir» - Դանիայի հաւաքականի նախկին դարպասապահ Պետէր Շմէյխէլը կանխատեսել է, որ Ռուսաստանում աւարտին մօտեցող աշխարհի առաջնութեան եզրափակիչում հանդէս են գալու Բելգիայի եւ Խորւաթիայի հաւաքականները: Գրում է «news.am»-ը:

«Թիմերի ցուցադրած խաղը հաշւի առնելով՝ ես կարծում եմ, որ եզրափակիչ կը հասնեն Բելգիան ու Խորւաթիան: Սա ամենաիրատեսական տարբերակն է: Սակայն պէտք չէ անտեսել նաեւ Անգլիային, որն առայժմ բոլոր հանդիպումներում յաղթական է տարել առանց սթրեսի: Խորւաթիան կարող է լուրջ խնդիրներ ստեղծել անգլիացիների համար»,- ասել է Շմէյխէլը:

Մոնդիալ-2018-ի կիսաեզրափակչում յուլիսի 10-ին կը խաղան Ֆրանսիան ու Բելգիան, յուլիսի 11-ին՝ Խորւաթիան ու Անգլիան:

Յարակից լուրեր

  • Խրւաթիայի դեսպանը ազգային առաջնորդարանում
    Խրւաթիայի դեսպանը ազգային առաջնորդարանում

    Երկուշաբթի, 11 մարտ, 2019-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաստատագրւած Խրւաթիայի դեսպան՝ դոկտ. Դրագօ Ստամբուքին:

  • Արցախի ժողովուրդն ինքը պէտք է որոշի իր ճակատագիրը
    Արցախի ժողովուրդն ինքը պէտք է որոշի իր ճակատագիրը

    Հոկտեմբերի 30-31-ը Արցախում էին Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցութեան միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոն եւ նոյն կուսակցութեան միջազգային կապերի փոխնախագահ Ջուլի Սզման, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանի եւ յանձնախմբի գործադիր տնօրէն Հեղինէ Էւինեանի ուղեկցութեամբ։

  • Քննարկւել են Արցախի հետ հնարաւոր համագործակցութեան մասին հարցեր
    Քննարկւել են Արցախի հետ հնարաւոր համագործակցութեան մասին հարցեր

    Սկսած 2015 թւականից Արցախում հիւրընկալւել են Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանականներից կազմւած մէկ տասնեակից աւելի պատւիրակութիւններ:

  • Լեովն ամփոփել է Գերմանիայի մասնակցութիւնը Մոնդիալ-2018-ին
    Լեովն ամփոփել է Գերմանիայի մասնակցութիւնը Մոնդիալ-2018-ին

    Ձախողման պատճառը վերաբերմունքն էր խաղի նկատմամբ, պէտք է վերադարձնել ուրախութեան եւ կրքի զգացումը, որ կար մեր թիմի խաղում, ասել է ֆուտբոլի Գերմանիայի հաւաքականի գլխաւոր մարզիչ Եօահիմ Լեովը՝ ամփոփելով Բունդեսթիմի մասնակցութիւնը Ռուսաստանում անցկացւած աշխարհի առաջնութիւնում: Գերմանիան պատմութեան մէջ առաջին անգամ չկարողացաւ յաղթահարել խմբային փուլի արգելքը:

  • Մոնդիալ-2018-ը ռեկորդային ցուցանիշ է գրանցել ինտերնետում
    Մոնդիալ-2018-ը ռեկորդային ցուցանիշ է գրանցել ինտերնետում

    Ռուսաստանում անցկացւած ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնը ռեկորդային հետաքրքրութիւն է առաջացրել ինտերներտում մրցաշարի պատմութեան մէջ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։