Հա

Մարզական

10/07/2018 - 10:00

Մոնդիալ-2018. Լորան Բլան․ «Աշխարհի չեմպիոն կը դառնայ Ֆրանսիա-Բելգիա զոյգի յաղթողը»

1998 թ․ աշխարհի չեմպիոն, ֆրանսիացի Լորան Բլանն իր կանխատեսումն է արել աշխարհի չեմպիոնի ֆաւորիտի վերաբերեալ։ 

«alikonline.ir» - 1998 թ․ աշխարհի չեմպիոն, ֆրանսիացի Լորան Բլանն իր կանխատեսումն է արել աշխարհի չեմպիոնի ֆաւորիտի վերաբերեալ։ Գրում է «news.am»-ը:

«Ֆրանսիա-Բելգիա խաղում կը լինի բաց ֆուտբոլ, քանի որ բելգիացիներն ունեն յարձակողական եռեակ։ Երկու թիմերի համար էլ կը լինի շատ բարդ հանդիպում։ Կարծում եմ՝ հէնց այս զոյգի յաղթողն էլ կը նւաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 

Աշխարհի առաջնութիւնը հրաշալի է անցնում, շատ են գեղեցիկ հանդիպումները, եւ մրցաշարը կունենայ արժանի յաղթող։ Յոյս ունեմ, որ արդիւնքները կը լինեն գերազանց»,- Լորան Բլանի խօսքը մէջբերում է «rsport»-ը։

Կիսաեզրափակիչի Ֆրանսիա-Բելգիա հանդիպումը տեղի կունենայ այսօր՝ յուլիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում։

Լորան Բլանը Ֆրանսիայի հաւաքականի գլխաւոր մարզիչն էր Դիդիէ Դեշամից առաջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։