Հա

Մարզական

11/07/2018 - 08:20

«CR7»-ը՝ «Իւվենտուս»-ում

Կայցաել է ֆուտբոլային աշխարհի 2018-2019 մրցաշրջանի երեւի թէ կարեւորագոյն տրանսֆերը: Կրիշտիանու Ռոնալդուն «Ռէալ Մադրիդ»-ից տեղափոխւել է «Իւվենտուս»:

«alikonline.ir» - Կայցաել է ֆուտբոլային աշխարհի 2018-2019 մրցաշրջանի երեւի թէ կարեւորագոյն տրանսֆերը: Կրիշտիանու Ռոնալդուն «Ռէալ Մադրիդ»-ից տեղափոխւել է «Իւվենտուս»:

Ռոնալդուի տեղափոխութեան մասին երէկ՝ յուլիսի 10-ին պաշտօնական յայտարարութեամբ է հանդէս եկել «Ռէալ Մադրիդ»-ը:

«Ռոնալդուի խնդրանքին ի պատասխան՝ ակումբը համաձայնել է նրա տեղափոխութեանը։

Ակումբը ցանկանում է շնորհակալութիւն յայտնել Ռոնալդուին, որը դարձաւ լաւագոյնն աշխարհում եւ ակումբի ու համաշխարհային ֆուտբոլի ամենավառ երեւոյթը։ Ռոնալդուն 9 տարում դարձաւ ինքազոհութեան, աշխատասիրութեան, պատասխանատւութեան, տաղանդի եւ առաջընթացի օրինակ։

«Ռէալ»-ում նա չորս անգամ արժանացաւ «Ոսկէ գնդակ»-ի, երեք անգամ՝ «Ոսկէ խաղակօշիկ»-ի։

Մեր ակումբը միշտ կը լինի քո տունը»,- նշւում է «Արքայական ակումբ»-ի պաշտօնական յայտարարութիւնում։

Իտալիայի գործող չեմպիոնը՝ «Իւվենտուս»-ն էլ իր հերթին հրապարակել է «CR7»-ի տրանսֆերի ֆինանսական մանրամասները։

Իտալական ակումբը «Ռէալ»-ին երկու տարում կը վճարի 100 մլն. եւրօ։ Եւս 12 մլն. եւրօ «Իւվենտուս»-ը  կը վճարի Ռոնալդուի նախորդ ակումբներին:

Ռոնալդուն  «Իւվենտուս»-ի հետ կը կնքի չորս տարւայ պայմանագիր։

Նրա տարեկան աշխատավարձը կը լինի 30 մլն. եւրօ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։