Հա

Մարզական

11/07/2018 - 08:30

Ռոնալդուի հրաժեշտի նամակը «Ռէալ»-ին եւ երկրպագուներին

Կրիշտիանու Ռոնալդուն բաց նամակով մեկնաբանել է իր տեղափոխութիւնը «Ռէալ Մադրիդ»-ից «Իւվենտուս»:

«alikonline.ir» - Կրիշտիանու Ռոնալդուն բաց նամակով մեկնաբանել է իր տեղափոխութիւնը «Ռէալ Մադրիդ»-ից «Իւվենտուս»:

Նամակը հրապարակւել է «Արքայական ակումբ»-ի պաշտօնական կայքում:

«Այս տարիները «Ռէալ»-ում հնարաւոր է՝ ամենաերջանիկն էին իմ կեանքում։ Երախտապարտ եմ ակումբին եւ քաղաքին։ Կարող եմ միայն շնորհակալութիւն յայտնել բոլորին սիրոյ եւ կապւածութեան համար, որը ստացել եմ այստեղ։

Սակայն հաւատում եմ, որ եկել է կարիերայի եւ կեանքի նոր փուլ սկսելու ժամանակը։ Այդ պատճառով էլ խնդրել եմ «Ռէալ»-ին ընդունել տրանսֆերի առաջարկը։ Ես խնդրում եմ բոլորին, յատկապէս, իմ երկրպագուներին հասկանալ ինձ։

Սրանք հրաշալի եւ բացառիկ 9 տարիներ էին ակումբում։ Հրաշալի, բայց բարդ ժամանակ էր, քանի որ «Ռէալ»-ում պահանջները շատ բարձր են։ Գիտեմ, որ երբեք չեմ մոռանայ, թէ ինչպէս եմ այստեղ վայելել ֆուտբոլը։

«Ռէալ»-ը նւաճել է իմ եւ իմ ընտանիքի անդամների սրտերը։ Այդ պատճառով ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել ակումբին, նախագահին, տնօրէններին, գործընկերներիս, բժիշկներին, ֆիզիոթերապեւտին, «Ռէալ»-ի միւս հրաշալի աշխատակիցներին։ Անսահման շնորհակալ եմ երկրպագուներին եւ իսպանական ֆուտբոլին։

Շատ եմ մտածել այս մասին։ Գիտեմ, որ եկել է նոր փուլի ժամանակը։ Ես հեռանում եմ, բայց այս խաղաշապիկը, «Ռէալ»-ի խորհրդանիշը, «Սանտիագօ Բերնաբէու»-ոն միշտ կը մնան հարազատ։ Շնորհակալութիւն բոլորին։ Ինչպէս 9 տարի առաջ ասացի՝  «Hala Madrid»»,- գրել է Ռոնալդուն։

Յիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռէալ Մադրիդ» էր տեղափոխւել 2009 թւականին անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից 94 մլն. եւրոյով։

9 տարում Ռոնալդուն դարձաւ «Արքայական ակումբ»-ի պատմութեան մէջ լաւագոյն ռմբարկուն՝ 438 խաղում խփելով 451 գոլ։ Նա «Ռէալ»-ի հետ նւաճել է 16 տիտղոս, այդ թւում Չեմպիոնների լիգայի չորս գաւաթ՝ երեքն անընդմէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։