Հա

Մարզական

11/07/2018 - 09:00

Մոնդիալ-2018. Ֆրանսիայի աքլորականչը

Յայտնի է Մոնդիալ-2018-ի երափակիչ հանդիպման առաջին մասնակիցը:

«alikonline.ir» - Յայտնի է Մոնդիալ-2018-ի երափակիչ հանդիպման առաջին մասնակիցը:

Երէկ՝ յուլիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում կայացաւ Մոնդիալ-2018-ի կիսաեզարփակիչ փուլի առաջին հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան Ֆրանսիայի եւ Բելգիայի ընտրանինները:

Շտապենք նշել, որ երկու թիմերն էլ ցուցադրեցին Աշխարհի առաջնութեան կիսաեզրափակիչ փուլին վայել ֆուտբոլ: Հանդիպումն անցաւ անզիջում, յամառ եւ դիտարժան ֆուտբոլով:

Առաջաին խաղակէսի սկզբնամասում աւելի սուր էին գրոհում բելգիացիները, սակայն, ֆրանսիացիներին աստիճանաբար յաջողւեց շտկել իրավիճական ու հանդիպման ընթացքում վերականգնել հաւասարակշռութիւնը: Առաջին խաղակէսն աւարտւեց ոչ-ոքի՝ 0:0:

Թէեւ երկրորդ խաղակէսն սկսւեց «Կարմիր սատանաներ»-ի գրոհներով, սակայն, «Աքլորներ»-ին յաջողւեց իրենց առաջին գրոհն արդիւնաւորել գոլով: 51-րդ րոպէին անկիւնայինի խաղարկումից յետոյ, ֆրանսիացիների առաջ քաշւած պաշտպան Սամուէլ Ումտիտին գլխի հարւածով խփեց հանդիպման միակ գնդակը:

Գոլից յետոյ, իրավիճակը փրկելու նպատակով, բելգիացիներն ամբողջովին նետւեցին գրոհի, որոնք, սակայն, հանդիպեցին Ֆրանսիայի ընտրանու անթափանց պաշտպանութեան յամառ դիմադրութեանը: 1:0՝ եւ Ֆրանսիան երրորդ անգամ նւաճեց աշխարհի առաջնութեան եզրափակիչ հանդիպման ուղեգիր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։