Հա

Մարզական

11/07/2018 - 11:40

Մոնդիալ-2018. Ժոզէ Մոուրինիոն՝ Ֆրանսիա-Բելգիա հանդիպման մասին

Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոն խօսել է Մոնդիալ-2018-ի կիսաեզրափակիչ փուլում տեղի ունեցած Ֆրանսիա-Բելգիա հանդիպման մասին։ 

«alikonline.ir» - Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոն խօսել է Մոնդիալ-2018-ի կիսաեզրափակիչ փուլում տեղի ունեցած Ֆրանսիա-Բելգիա հանդիպման մասին։ Տեղեկացնում է «news.am»-ը:

«Աւելի նախաձեռնող էին բելգիացիները, իսկ ֆրանսիացիներ հնարաւորութիւն ունէին հակագրոհելու։ Բելգիան վերադառնալու է տուն այն մտքով, որ կարող էր աւելի լաւ խաղալ։

Դա Ազարին չի վերաբերւում, նա արեց այն, ինչին ունակ էր։ Մնացածն ուղղակի թաքնւել էին։ Հնարաւոր է, որ նրանք աւելի ակտիւացան վերջին 20-25 րոպէներին, սակայն արդէն ուշ էր։

Ֆրանսիացիները կարողացան վերահսկել խաղը։ Վարանը իրեն հիանալի դրսեւորեց։ Շատ լաւ խաղաց Պոգբան, երբ հարւածային դիրք դուրս գալու հնարաւորութիւն ունէր, նա դա անում էր։

Կարող էր նաեւ ոչ ոքի գրանցւել։ Զգում էի, որ շատ գոլեր չի լինելու։ Աւելի շատ նեարդային պայքար էր»,- ասելէ պորտուգալաիցի մասնագէտը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։