Հա

Մարզական

11/07/2018 - 13:00

«Հայկական Մեսսի» կամ ինչպէս լիբանանահայ երիտասարդը յայտնւեց ֆուտբոլասէրների ուշադրութեան կենտրոնում

Արտաշէս Կարապետեանը բնակւում է Լիբանանում: Իր աշխատանքային գործունէութիւնը սպորտի հետ կապ չունի, երկար տարիներ ներկայացնում է մասնաւոր բիզնես ընկերութիւն, որը սարքաւորումներ է մատակարարում հանրային սննդի կէտերին:

Տարիներ առաջ հարազատների, ընկերների շրջանում սկսեցին խօսակցութիւններ այն մասին, որ Արտաշէս Կարապետեանը նման է աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի աւագ, «Բարսելոնա»-ի յարձակւող Լիոնէլ Մեսսիին:

«alikonline.ir» - Արտաշէս Կարապետեանը բնակւում է Լիբանանում: Իր աշխատանքային գործունէութիւնը սպորտի հետ կապ չունի, երկար տարիներ ներկայացնում է մասնաւոր բիզնես ընկերութիւն, որը սարքաւորումներ է մատակարարում հանրային սննդի կէտերին:

Տարիներ առաջ հարազատների, ընկերների շրջանում սկսեցին խօսակցութիւններ այն մասին, որ Արտաշէս Կարապետեանը նման է աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի աւագ, «Բարսելոնա»-ի յարձակւող Լիոնէլ Մեսսիին: Հետագայում, երբ Արտաշէսը որոշեց չսափրւել եւ արտաքին տեսքին նոր շունչ հաղորդել, այդ ժամանակ արդէն նա յայտնւեց ֆուտբոլասէրների լայն շրջանի ուշադրութեան կենտրոնում:

«Տարօրինակ զգացողութիւններ էին, երբ ինձ կանչում էին Մեսսի անւամբ, յատկապէս, երբ «Բարսելոնա»-ի կամ Արգենտինայի հաւաքականի մարզաշապիկով էի: Մարդիկ մօտենում էին, ցանկանում են ինձ հետ նկարւել: Ինձ համար ուրախալի է, որ նմանեցնում են ոչ թէ պարզապէս ֆուտբոլիստի, այլ խաղացողի, ով պատմութիւն է կերտել»,- «Արմէնպրես»-ի հետ զրոյցում պատմում է Արտաշէս Կարապետեանը:  

Մեսսիին նման լինելու իրողութիւնը փոխեց Արտաշէսի կեանքը: Արդէն վերջին մէկ տարւայ ընթացքում Արտաշէսը լիբանանեան լրատւամիջոցների ուշադրութեան կենտրոնում է:  Նա պարբերաբար հրաւէրներ է ստանում մասնակցելու տարբեր միջոցառումների, հարցազրոյցների, նկարահանումների:  Նա այս ընթացքում բազմաթիւ ընկերներ է ձեռք բերել, ընդլայնել ծանօթութիւնների, գործընկերների շրջանակը: Մեր այն հարցին, թէ արդեօք Մեսսիին նման լինելու փաստին փորձում է կոմերցիոն շեշտադրումներ հաղորդել, Արտաշէս Կարապետեանը նշեց, որ այս գործում ֆինանսներն իրեն ամէնից քիչն են հետաքրքրում:

«Ես Մեսսիի կերպարով Լիբանանում մասնակցում եմ բաւական շատ միջոցառումների: Ինձ առաջարկում են գումարներ, սակայն մերժում եմ: Այս ամէնի մէջ ես իրականում կոմերցիոն նպատակ չեմ դնում, պարզապէս մարդկանց ուրախութիւն եմ պատճառում»,- ասաց Արտաշէսը:

Արտաշէսն իր ընտանիքի անդամների հետ ֆուտբոլասէրների շարքին է դասւում: Թէպէտ ուշի ուշով հետեւում են Ֆուտբոլի աշխարհի առաջնութեանը, սակայն իրենց երկրպագած հաւաքականները մեծ յաջողութիւններ չեն գրանցել: Ինքը երեխաների հետ երկրպագում է Հոլանդիայի, իսկ կինը՝ Իտալիայի հաւաքականին: Արտաշէսը ոչ միայն ֆուտբոլասէր է, այլեւ ֆուտբոլ խաղացող: Շուրջ 5 տարի Լիբանանում Հոմենեթմէն ֆուտբոլային թիմի խաղացող է եղել:

Արտաշէսն առաջին անգամ է Հայաստանում, թէպէտ կարճ ժամանակով է, սակայն ձգտում է շատ տեղերում լինել: Այցելութիւնների նախընտրելի վայրերի ցանկում Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրն է:

«Կոչ եմ անում բոլոր այն հայերին, ովքեր չեն եղել Հայաստանում, անպայման գալ»,- յաւելեց Արտաշէս Կարապետեանը, ում, հարցազրոյցից յետոյ, հանգիստ չէին տալիս պատահական անցորդները: Լուսանկարւելու համար միշտ պատրաստ Արտաշէսը չէր մերժում ոչ ոքի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։