Հա

Մարզական

12/07/2018 - 10:00

«FIAT»-ի աշխատակիցները գործադուլ կանեն Ռոնալդուի տրանսֆերի դէմ

Իտալական «FIAT» աւտոգործարանի աշխատակիցները դժգոհ են, որը «Իւվենտուսը» 100 մլն. եւրօ է ծախսելու պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի վրա:

«alikonline.ir»- Իտալական «FIAT» աւտոգործարանի աշխատակիցները դժգոհ են, որը «Իւվենտուսը» 100 մլն. եւրօ է ծախսելու պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի վրա: Այս մասին ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Football Italia»-ն։

Աւտոարտադրողը թուրինեան ակումբի հովանաւորն է։ Ծանր տնտեսական վիճակում գտնւող գործարանի ներկայացուցիչները գործադուլ կանեն յուլիսի 15-ից 17-ը։

«Մեզ ասում են, որ բարդ ժամանակներ են, իսկ ընկերութիւնը 100 միլիոն եւրօ է ծախսում ֆուտբոլիստ գնելու համար։ Դա անթոյլատրելի է։ Աշխատակիցների շահերը պէտք է լինեն առաջին տեղում։ Մենք ենք ընկերութեան համար վաստակել այսօրւայ վիճակը, իսկ սեփականատէրերի համար աւելի կարեւոր է ֆուտբոլը, զւարճանքը»,- ասւում է աշխատակիցների յայտարարութիւնում։

Ռոնալդուի աշխատավարձը «Իւվենտուս»-ում կը լինի տարեկան 30 միլիոն եւրօ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։