Հա

Մարզական

12/07/2018

Մոնդիալ-2018. Մոուրինիօ. «Ցնցող է, որ Խորւաթիան հասաւ եզրափակիչ»

Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի պորտուգալացի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինեոն մեկնաբանել է Խորւաթիայի հաւաքականի յաղթականը Անգլիայի նկատմամբ աշխարհի առաջնութեան կիսաեզրափակիչում: 

«alikonline.ir» - Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի պորտուգալացի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինեոն մեկնաբանել է Խորւաթիայի հաւաքականի յաղթականը Անգլիայի նկատմամբ աշխարհի առաջնութեան կիսաեզրափակիչում: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Սա հսկայական նւաճում է Խորւաթիայի համար, որի ներքին լիգան այնքան էլ ուժեղ չէ: Ցնցող է, որ նրանք հասել են եզրափակիչ: Անգլիան այսօր ունի արտասւելու առիթ: Բայց կայ նաեւ լաւատեսութեան առիթ:

Ենթադրում եմ, որ Եանգն ու Վարդին չեն մասնակցի 2022 թ. աշխարհի առաջնութեանը, բայց միւսները կունենան հրաշալի հնարաւորութիւն: Ես Սաութգէյթին կը թողնէի Անգլիայի հաւաքականի գլխաւոր մարզիչի պաշտօնում եւ շանս կը տայի նրնան ղեկավարել թիմը նաեւ Եւրօ-2020-ի ժամանակ: Նրանք ունեն բոլոր հիմքերը հպարտութեամբ վերադառնալ հայրենիք»,- Մոուրինիոյի խօսքը մէջբերում է «RT»-ն:

Յիշեցնենք, որ խորւաթները Անգլիային յաղթեցին լրացուցիչ ժամանակում՝ 2:1:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։