Հա

Մարզական

Հինգշաբթի, 12 Յուլիսի 2018 11:00

Մոնդիալ-2018. Մանջուկիչ. «Սա հրաշք է, մենք դեռ չենք գիտակցում, որ եզրափակիչում ենք»

Խորւաթիայի հաւաքականի յարձակւող Մարիօ Մանջուկիչը աշխարհի առաջնութեան եզրափակիչ դուրս գալուց յետոյ պատմել է իր ապրումների մասին: Նա լրացուցիչ ժամանակում դարձել էր յաղթական գօլի հեղինակը Անգլիայի դէմ պայքարում:

«alikonline.ir» - Խորւաթիայի հաւաքականի յարձակւող Մարիօ Մանջուկիչը աշխարհի առաջնութեան եզրափակիչ դուրս գալուց յետոյ պատմել է իր ապրումների մասին: Նա լրացուցիչ ժամանակում դարձել էր յաղթական գօլի հեղինակը Անգլիայի դէմ պայքարում: Գրում է «news.am»-ը:

«Սա հրաշք է: Մենք դեռ չենք գիտակցում, որ հասել ենք եզրափակիչ: Միայն մեծագոյն թիմերը կարող են այսքան խիզախ լինել, այսպիսի մրցաշարում խաղալ հոգով եւ սրտով: Կարծում եմ՝ հիմա ամբողջ Խորւաթիայում տօն է: Ամենամեծ ճնշումը մենք զգում էինք Ռուսաստանի եւ Դանիայի հետ դիմակայութիւններում, որպէսզի հիմա վայելենք ֆուտբոլը»,- Մանջուկիչի խօսքը մեջբերում է «hr.n1info.com»-ը:

Յուլիսի 15-ին Մոսկւայի «Լուժնիկի» ստադիոնում կայանալիք եզրափակիչում Խորւաթիայի մրցակիցը կը լինի Ֆրանսիան, որը 1:0 հաշւով պարտութեան էր մատնել Բելգիային:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ