Հա

Մարզական

14/07/2018

Մոնդիալ-2018. Ռոբերտօ Մարտինէզ․ «Անգլիայի հետ կը փորձենք խաղալ ուժեղագոյն կազմով»

Բելգիայի հաւաքականի գլխաւոր մարզիչ Ռոբերտօ Մարտինէզը խօսել է Անգլիայի հետ կայանալիք հանդիպման մասին։ ԱԱ-2018-ի երրորդ տեղի խաղը տեղի կունենայ այսօր՝ յուլիսի 14-ին Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում։ 

«alikonline.ir» - Բելգիայի հաւաքականի գլխաւոր մարզիչ Ռոբերտօ Մարտինէզը խօսել է Անգլիայի հետ կայանալիք հանդիպման մասին։ ԱԱ-2018-ի երրորդ տեղի խաղը տեղի կունենայ այսօր՝ յուլիսի 14-ին Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում։ Տեղեկացնում է «news.am»-ը:

«Ցանկանում եմ, որ իմ ֆուտբոլիստները հաճոյք ստանան ֆուտբոլից եւ փորձեն յաղթել։ Մենք Սաութգէյթի հետ տակտիկական պայքար չենք մղելու։

Շատ լաւ գիտեմ Լուկակուին։ Միշտ ասել եմ, որ Ռոմէլուն այնպիսի յարձակւող է, որը կարող է ամէն ինչ անել։ Նրա նպատակն է լինել լաւագոյնը աշխարհում։

Կուրտուան կը լինի դարպասին։ Մենք ռոտացիա չենք անելու։ Սիմոն Մինեոլէն եւս պատրաստ է, բայց նա մեր երկրորդ համարն է։ Անգլիայի հետ կը փորձենք խաղալ ուժեղագոյն կազմով»,- Մարտինէզի խօսքն է փոխանցում «championat.com»-ը։

Յիշեցնենք, որ աշխարհի առաջնութեան կիսաեզրափակիչում Բելգիան պարտւեց Ֆրանսիային, իսկ Անգլիան՝ Խորւաթիային։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։