Հա

Մարզական

14/07/2018 - 08:20

45 մլն. եւրօ. Ուշագրաւ տեղեկութիւն Ռոնալդուի խաղաշապիկների վաճառքից

Կրիշտիանու Ռոնալդուի` «Իւվենտուս» տեղափոխութիւնից յետոյ` 24 ժամւայ ընթացքում, թուրինեան ակումբը վաճառել է պորտուգալացու 520 հազար խաղաշապիկ:

«alikonline.ir» - Կրիշտիանու Ռոնալդուի` «Իւվենտուս» տեղափոխութիւնից յետոյ` 24 ժամւայ ընթացքում, թուրինեան ակումբը վաճառել է պորտուգալացու 520 հազար խաղաշապիկ: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

«Adidas»-ի «PR» բաժնի նախկին տնօրէն, ներկայում «bwin Ռուսաստան» կազմակերպութեան մարքեթինգի բաժնի ղեկավար Նիկոլայ Պետրոսեանն իր «Facebook»-ի էջում յայտնել է, որ եթէ հաշւի առնենք խաղաշապիկների միջին գինը` 100 եւրօ, ապա «Adidas»-ն արդէն աշխատել է 45 մլն. եւրօ:

Այս գումարից «ծեր սինեորային» բաժին է հասել մօտաւորպէս 7-8 մլն. եւրօ:

Համացանցում «Իւվենտուս»-ի պաշտօնական էջերի հետեւորդների քանակն աւելացել է մօտաւորպէս 1.5 մլն.-ով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։