Հա

Մարզական

14/07/2018

«Մոնդիալ-2018-ը լաւագոյնն է պատմութեան մէջ». ՖԻՖԱ-ի նախագահի փաստերը

Մոսկւայի «Լուժնիկի» ստադիոնում տեղի ունեցած ասուլիսում ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն փաստերով հիմնաւորել է, թէ ինչու է Մոնդիալ-2018-ը համարում լաւագոյնը աշխարհի առաջնութիւնների պատմութեան մէջ: 

«alikonline.ir» - Մոսկւայի «Լուժնիկի» ստադիոնում տեղի ունեցած ասուլիսում ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն փաստերով հիմնաւորել է, թէ ինչու է Մոնդիալ-2018-ը համարում լաւագոյնը աշխարհի առաջնութիւնների պատմութեան մէջ: Այս մասին գրում է «news.am»-ը:

«Ստադիոններում տեղերի 98 տոկոսը եղել է զբաղւած, աշխարհի առաջնութեան է ժամանել 1 միլիոնից աւելի հիւր, մինչեւ հիմա առաջնութիւնն ունեցել է 3 միլիարդ հեռուստադիտող ամբողջ աշխարհում: Եզրափակիչը կը դիտեն 6 անգամ աւելի շատ հեռուստադիտող, քան ամերիկեան Սուպերբոուլը: Սոցիալական ցանցերում, ֆան-գօտիներում այցելուների քանակը գերազանցում է նախորդ առաջնութիւնների թւերը:

Վերջապէս, գերազանց արդիւնք տւեց կրկնապատկերի մրցավարականը համակարգը, խաղից դուրս վիճակից գոլերի խնդիր այլեւս չունենք: Դեռ չենք ունեցել դոպինգի որեւէ դէպք: Ընդամենը մէկ հանդիպում է աւարտւել 0:0 հաշւով: Պէտք չէ նաեւ մոռանալ այն ընկերական մթնոլորտը, որ գերիշխող է առաջնութեան օրերին Ռուսաստանում, չկան բռնութեան դէպքեր»,- Ինֆանտինոյի խօսքը մեջբերում է «sport-express»-ը:

Աշխարհի չեմպիոնի կոչումը յուլիսի 15-ին կը վիճարկեն Ֆրանսիան ու Խորւաթիան, Անգլիան ու Բելգիան յուլիսի 14-ին կը խաղան երրորդ տեղի համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։