Հա

Մարզական

15/07/2018 - 13:40

Մոնդիալ-2018. Ֆուտբոլի Աշխարհի գաւաթը

Ֆուտբոլի Աշխարհի գաւաթի համար 32 երկրների հաւաքականների անզիջում պայքարը մօտենում է վերջնագծին:

«alikonline.ir» - Ֆուտբոլի Աշխարհի գաւաթի համար 32 երկրների հաւաքականների անզիջում պայքարը մօտենում է վերջնագծին:

Ընդամէնը մէկ հանդիպում, եւ պարզ կը դառնայ, թէ առաջիկայ 4 տարիներում որ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան է իր ցուցասրահում պահելու այնքան բաղձալի հրեշտակատիպ ոսկէ գաւաթը: Այն նւաճել կարող են միայն եզրափակիչ հասած Ֆրանսիայի կամ էլ Խորւաթիայի հաւաքականները:

Կայացած 21 Մոնդիալների ընթացքում փոխւել է ընդամենը 2 գաւաթ:

1930-1970 թթ. յաղթող թիմերին յանձնւել է «Աշխարհի Գավաթ»-ը կամ «Coupe du Monde»-ը: Այն պատրաստել է ֆրանսիացի ոսկերիչ Աբէլ Լեֆլէրը ՖԻՖԱ-ի նախագահ Ժիւլ Ռիմէի անձնական գումարներով: Ոսկեպատ գաւաթը պատկերել է յունական Նիկա աստւածուհուն եւ կոչւել է նաեւ Ոսկէ Աստւածուհի: Այն ունեցել է 30 սմ. բարձրութիւն, 1.8 կմ. քաշ եւ արժեցել է 10 հազար դոլար:

1946 թւականից սկսեալ Աշխարհի Գաւաթը վերանւանվել է Աշխարհի առաջնութիւն, իսկ  յաղթող թիմին տրւող մրցանակը կոչւել է Ժիւլ Ռիմէի գաւաթ՝ ՖԻՖԱ-ի նախագահի պատւին, որը 1930 թւականին առաջին անգամ կազմակերպել է ֆուտբոլի Աշխարհի առաջնութիւնը:

Ժիւլ Ռիմէի անունը կրող գաւաթի սդիսականը լի է արկածներով:

Գաւաթը նախ Շւէյցարական բանկի իտալական բաժանմունքում է պահւել: Իսկ երբ բռնկել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Օտտորինօ Բարասսին ինչ որ կերպ կարողացել է գաւաթն իր հսկողութեան տակ վերցնել: Գերմանացի ու իտալացի ֆաշիստները բազմիցս են նրա տունը խուզարկել, սակայն ոչինչ չեն գտել: Գաւաթը պատերազմի ողջ ընթացքում Բարասսիի մահճակալի տակ պահւած է եղել հին իրերի հետ:

1966 թւականին Անգլիայում Մունդիալի մեկնարկից առաջ Վեստմինստերեան ամրոցում կայացած ցուցահանդէսի ժամանակ գաւաթն առեւանգւել է:

Ուղիղ մեկ շաբաթ ֆուտբոլասերները փնտրտուքների մէջ են եղել: Անգլիացիներին փրկել է Փիքըլզ անունով շունը, որն իր տիրոջ  հետ զբօսնելիս է եղել այգում ու գտել է ֆուտբոլային հեղինակաւոր մրցանակը: Գաւաթը լոնդոնեան այգիներից մէկում պահւած է  եղել թփերի տակ:

Դրանից յետոյ ՖԻՖԱ-ն խստացրել է գաւաթը պահելու կանոնները: Յաղթող երկիրը պէտք է բանկում աւանդ ներդնէր դրա արժողութեամբ, ինչից յետոյ միայն թոյլատրւում էր մինչեւ յաջորդ առաջնութիւնն այն իր մօտ պահել:

Այն բանից յետոյ, երբ Բրազիլիան 1970 թւականին 3-րդ անգամ Աշխարհի չենպիոն է դարձել, Ժիւլ Ռիմէի գաւաթն ընդմիշտ յանձնւել է այդ երկրին:

Ուշագրաւ է այն փաստը, որ գաւաթի առեւանգման «աւանդոյթը» անգլիացիները բրազիլիացիներին են «ժառանգել»: Երկրորդ ու վերջին անգամ Ժիւլ Ռիմէի գաւաթը գողացել են 1983 թւականին, դրանից յետոյ այն այլեւս չի գտնւել չնայած բազմաթիւ որոնողական աշխատանքներին: Բրազիլիայում պահւում է գաւաթի կրկնօրինակը, որը գրեթէ ոչնչով չի տարբերւում բնօրինակից:

 

ՖԻՖԱ-ի Աշխարհի գաւաթ

1974 թւականից Մոնդիալի յաղթողը ստանում է նոր գաւաթ, որը կոչւում է ՖԻՖԱ-ի Աշխարհի Գաւաթ: Այն մաքուր ոսկուց է, պատրաստել է իտալացի դիզայներ-ոսկերիչ Սիլւիօ Գազանիգան: Գաւաթը կշռում է 4 կգ. 970 գրամ եւ ունի 35 սմ. երկարութիւն: ՖԻՖԱ-ն Աշխարհի գաիաթը ապահովագրել է 230 հազար դոլարով: Գաւաթը նորով չի փոխարինւելու մինչեւ որ յաղթող թիմերի անունների գրառումներով չծածկւի, իսկ դա չի կարող տեղի ունենալ մինչեւ 2038 թւականը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։