Հա

Մարզական

15/07/2018 - 15:00

Մոնդիալ-2018. Ֆրանսիա - Խորւաթիա

Այսօր յուլիսի 15-ին աւարտւում է ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնը։ Շուրջ մէկ ամիս ռուսական ստադիոններում ականատես եղանք ֆուտբոլային ներկայացումների։ Տեսանք, թէ ինչպէս կարող են միմեանց դէմ մրցել Պորտուգալիան եւ Իսպանիան, թէ ինչպէս կարող է խաղալ Արգենտինայի հաւաքականը։ Զարմացանք Ռուսաստանի հաւաքականի խաղով։ Այսօր բոլոր յիշողութիւններն ի մի բերելու օրն է, բայց դա կարելի է անել միայն Մոնդիալ-2018-ի եզրափակիչից յետոյ։

«alikonline.ir» - Այսօր յուլիսի 15-ին աւարտւում է ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնը։ Շուրջ մէկ ամիս ռուսական ստադիոններում ականատես եղանք ֆուտբոլային ներկայացումների։ Տեսանք, թէ ինչպէս կարող են միմեանց դէմ մրցել Պորտուգալիան եւ Իսպանիան, թէ ինչպէս կարող է խաղալ Արգենտինայի հաւաքականը։ Զարմացանք Ռուսաստանի հաւաքականի խաղով։ Այսօր բոլոր յիշողութիւններն ի մի բերելու օրն է, բայց դա կարելի է անել միայն Մոնդիալ-2018-ի եզրափակիչից յետոյ։

Մոսկւայի «Լուժնիկի» ստադիոնը տեսել է 1980 թւականի Օլիմպիական խաղերը, 2008-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը («Մանչեսթեր Իւնայթեդ» - «Չելսի»), կը տեսնի նաեւ Մոնդիալ-2018-ի եզրափակիչը։

Խորւաթիան հնարաւորութիւն ունի վրեժխնդիր լինելու 1998-ի կիսաեզրափակիչում կրած պարտութեան համար։ Այն ժամանակ Լիլիան Տիւրամի 2 գոլերը ֆրանսիացիներին դուրս բերեցին տնային մունդիալի եզրափակիչ, որում Զիդանի փայլուն խաղի արդիւնքում Ֆրանսիան դարձաւ աշխարհի չեմպիոն։ Դիդեէ Դեշամը այդ յաջողութիւնը կարող է կրկնել արդէն գլխաւոր մարզիչի կարգավիճակում։ Դեշամը կը լինի երրորդը բրազիլացի Մարիօ Զագալոյից եւ գերմանացի Ֆրանց Բեկենբաուերից յետոյ, որին կը յաջողւի աշխարհի գաւաթին տիրանալ որպէս ֆուտբոլիստ եւ մարզիչ, եթէ յաղթեն ֆրանսիացիները։

ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում Ֆրանսիան խելացի եւ հաւասարակշռւած խաղով յաղթեց Բելգիային, իսկ խորւաթները լրացուցիչ ժամանակում պայքարից դուրս թողեցին Անգլիային։

Ֆրանսիացիների յիշողութիւններում դեռ թարմ է Եւրօ-2016-ի եզրափակիչում Պորտուգալիայից կրած պարտութիւնը։ Նրանք արդէն այդ դառը փորձն ունեն եւ կրկնակի եռանդով են պատրաստւել աշխարհի առաջնութեան եզրափակիչին, որպէսզի կրկին չզգան այդ անտանելի զգացողութիւնը։ Դիդեէ Դեշամը պէտք է փորձի հակախաղ գտնել խորւաթների ցուցադրած աթլետիկ ֆուտբոլի դէմ։ Աշխարհն արդէն համոզւել է, որ խորւաթները վտանգաւոր են մեկնարկային սուլիչից մինչեւ լրացուցիչ ժամանակի վերջին վայրկեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։