Հա

Մարզական

16/07/2018 - 11:30

Մոնդիալ-2018. Մոուրինիօ. «Եզրափակիչում լաւագոյն թիմը պարտւեց «VAR»-ի պատճառով»

Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի պորտուգալացի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոն Աշխարհի առաջնութեան եզրափակիչի արդիւնքը չի համարում արդար: 

«alikonline.ir» - Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի պորտուգալացի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոն Աշխարհի առաջնութեան եզրափակիչի արդիւնքը չի համարում արդար: Գրում է «news.am»-ը:

«Ֆրանսիայի հաւաքականը տպաւորիչ անցկացրեց մրցաշարը, մինչեւ եզրափակիչ հրաշալի տեսք ունէր: Նրանք յաղթել են եւ մնում է միայն շնորհաւորել Դիդիէ Դեշամին:

Խորւաթները շատ հիասթափւած էին: Լաւագոյն թիմը պարտւեց կրկնապատկերի մրցավարական համակարգի (VAR) կոնցեպցիայի սխալ օգտագործման հետեւանքով: Այնտեղ չկար 11 մետրանոց: Մրցավարը ծայրայեղ դէպքերում պէտք է դիմի համակարգի օգնութեանը: Այդ դրւագն այդպիսինը չէր»,- ասելէ Մորինիոն:

Յիշեցնենք, որ եզրափակիչ խաղի 38-րդ րոպէին անկիւնայինից կատարած փոխանցումից յետոյ գնդակը դիպաւ Պերիշիչի ձեռքին։ Հանդիպման գլխաւոր մրցավար Նեստոր Պիտանան կրկնապատկերը դիտելուց յետոյ նշանակեց 11 մետրանոց, որն էլ անվրէպ իրացրեց Անտուան Գրիզմանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։