Հա

Մարզական

16/07/2018 - 11:40

Ֆրանսիայում Ֆուտբոլի առաջնութիւնում յաղթանակի տօնակատարութիւնների ընթացքում անկարգութիւններ են գրանցւել

Ֆրանսիայում ոստիկանները յայտնել են Ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնում ազգային հաւաքականի յաղթանակի տօնակատարութիւնների ժամանակ կարգազանցների հետ բախումների մասին: Ոստիկանութիւնը Փարիզում արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել:

«alikonline.ir» - Ֆրանսիայում ոստիկանները յայտնել են Ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնում ազգային հաւաքականի յաղթանակի տօնակատարութիւնների ժամանակ կարգազանցների հետ բախումների մասին: Ոստիկանութիւնը Փարիզում արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել: Տեղեկացնում է «tert.am»-ը՝ «The Daily Mail»-ին յղումով:

Մարդիկ բարձրացել են թերթի կրպակների եւ աւտոբուսի կանգառների վրայ՝ ծածանելով ազգային դրօշը, նրանք երբեմն գունաւոր ծխի ռումբեր են նետել, միացրել աւտոմեքենաների ազդանշանները, ամենուրեք լսւել է երկրի հիմնը:

Անկարգութիւններ են գրանցւել Ելիսէյեան դաշտերի շրջակայքում, որտեղ հարիւր հազարաւոր երկրպագուներ են հաւաքւել: «Ֆիգարօ» թերթի հաղորդմամբ՝ մթնոլորտը սկզբում տօնական է եղել, սակայն գիշերւայ մօտ յայտնւել են մի խումբ խուլիգաններ, որոնք սկսել են քարեր եւ շշեր նետել ոստիկանների, երբեմն նաեւ անցորդների վրայ:

Նախնական տւեալներով՝ 7 մարդ է ձերբակալւել: Փարիզի կենտրոնում մի քանի խանութ թալանւել է: Բացի այդ, տեղեկութիւններ են ստացվել մեքենաների հրդեհման դէպքերի մասին:

Միջադէպեր են գրանցւել նաեւ Մարսէլում: Ոստիկանութեան երկու աշխատակից վնասւածք է ստացել խուլիգանների հետ բախումների ժամանակ, 10 մարդ ձերբակալւել է:

Անկարգութիւններ են գրանցւել նաեւ Լիոնում, Ռուանում, Գրենոբլում եւ մի շարք այլ քաղաքներում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։