Հա

Մարզական

17/07/2018 - 12:10

Գարէթ Սաութգէյթ մետրոյի կայարան՝ Լոնդոնում

Յուլիսի 16-ից սկսեալ, 2 օրով, Անգլիայի ֆուտբոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Գարէթ Սաուտգէյթի պատւին, Լոնդոնի մետորպոլիտենի կայարաններց մէկը վերանւանւել է նրա անունով: 

«alikonline.ir» - Յուլիսի 16-ից սկսեալ, 2 օրով, Անգլիայի ֆուտբոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Գարէթ Սաուտգէյթի պատւին, Լոնդոնի մետորպոլիտենի կայարաններց մէկը վերանւանւել է նրա անունով: Տեղեկացնում է «BBC»-ն:

Մինչ այդ, Լոնդոնի մետրոպոլիտենի այս կայարանը կոչւում էր Սաուտգէյթ:

Լոնդոնի հանրային տրանսպորտի վարչութիւնից տեղեկացրել են, որ նման քայլով ցանկացել են երախտապարտ լինել Գարէթ Սաուտգէյթին եւ Անգլիայի ազգային հաւաքականին՝ Մոնդիալ-2018-ի ընթացքում գրանցած արդիւնքի համար:

Յիշեցնենք, որ Գարէթ Սաուտգէյթի գլխաւորութեամբ Անգլիայի հաւաքականը զբաղեցրեց 4-րդ տեղը՝ կրկնելով Մոնդիալ-1990-ի արդիւնքը, որը լաւագոյնն էր 1966 թւականի չեմպիոնական կոչումից ի վեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։