Հա

Մարզական

19/07/2018

«FAF»-ը կը սատարի Իւրի Ջորկաէֆի թեկնածութիւնը

Հայաստանի ազգային հաւաքականի երկրպագուների «FAF» շարժումը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ աջակցութիւն յայտնելով աշխարի չեմպիոն Իւրի Ջորկաէֆի թեկնածութեանը, եթէ նա ապագայում առաջադրւի ՀՖՖ նախագահի պաշտօնում: 

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի երկրպագուների «FAF» շարժումը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ աջակցութիւն յայտնելով աշխարի չեմպիոն Իւրի Ջորկաէֆի թեկնածութեանը, եթէ նա ապագայում առաջադրւի ՀՖՖ նախագահի պաշտօնում: Տեղեկացնում է «news.am»-ը:

«FAF»-ի յայտարարութիւնը.

«Հաշւի առնելով հայկական ֆուտբոլում ակումբային եւ ազգային հաւաքականների ներկայ անմխիթար վիճակը, ՀՖՖ նախագահի փոփոխութիւնը չունէր այլընտրանք:

Լիայոյս ենք՝ առաջադրւելու դէպքում ԱԱԾ պետ Արթուր Վանեցեանը ժամանակաւոր ՀՖՖ նախագահի առաքելութիւնը պատւով կը կատարի:

ՀՖՖ նախագահի յաջորդող ընտրութիւնները պէտք է անցնեն ազատ ևեւ արդար, մշակւեն ՀՖՖ նախագահի գործունէութիւնը առաւել թափանցիկ եւ ֆուտբոլային հասարակութեան կողմից վերահսկող մեխանիզմներ: Մենք պատրաստակամ ենք ակտիւ ներգրաււել այս գործընթացներում: Միեւնոյն ժամանակ մեր աջակցութիւնն ենք յայտնում բոլոր հայկական ակումբներին, պատրաստ ենք կամաւորական հիմունքներով ներգրաււել հանրային կապերի եւ երկրպագուների հետ տարւող աշխատանքների կորդինացմանը: Ակնկալում ենք ակումբների կողմից աւելի պրոֆեսիոնալ եւ պատւախնդիր մօտեցում:

Հայկական ֆուտբոլում ստեղծւած անմխիթար իրավիճակը, ինչպէս նաեւ ՀՖՖ նախագահի հիմնական պաշտօնի շուրջ շրջանառւող մի շարք ոչ բարեաւ անունների ակնկարկը, յայտարարում ենք, որ ՀՖՖ նախագահի յաջորդիւ կայանալիք ընտրութիւններում հնարաւորինս սատարելու ենք Իւրի Ջորկաէֆի թեկնածութիւնը:

Լեգենդար հայազգի ֆուտբոլիստը ֆուտբոլում նւաճել է գրեթէ բոլոր մրցանակները, պրոֆեսիոնալ է, ունի համաշխարհային ճանաչում, եւրոպական մտածելակերպ, մօտեցումներ, որոնք շատ կարեւոր են ֆուտբոլում, եւ կարող է իր շուրջ համախմբել աշխարհի հայ ֆուտբոլային հանրութեանը: Վստահելով ֆուտբոլի գլխաւոր պատասխանատուի պաշտօնը Ջորկաէֆին, համոզւած ենք, որ կունենանք նոր ներդրումներ հայկական Ֆուտբոլում, բարձրակարգ մարզիչներ ազգային ու մանկապատենեկան հաւաքականների համար եւ այլն:

Մեր շարժման ղեկավար կազմը հանդիպումներ է ունեցել Ջորկաէֆի հետ, ներկայացրել հայկական ֆուտբոլում առկայ վիճակն ու մեր դիրքորոշումը, զօրակցութիւնն է յայտնել նրան առաջադրւելու դէպքում սատարելու հարցում: 

Բոլոր պատկան մարմիններին, երկրպագուներին կոչ ենք անում աջակցել եւ միասին իրականացնել այս երազանքը՝ Ջորկաէֆին հրաւիրել Հայաստան եւ յաջորդիւ ընտրութիւններում առաջադրել որպէս ՀՖՖ նախագահի թեկնածու: Եթէ նոյիսկ կան կանոնադրական խոչընդոտներ, համոզւած ենք, որ նման լեգենդի համար հնարաւոր կը լինի կատարել որոշակի փոփոխութիւններ: 

Սեպտեմբերին ՀՖՖ նախագահի ընտրութիւններից զատ մեկնարկում է կարեւորագոյն մրցաշար` Ազգերի լիգան։ Այս կապակցութեամբ խառը ժամանակահատւածում մեր ընտրանուն բոլոր խաղերին աջակցութիւն ենք ցուցաբերելու առաւելագոյն թափով»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։